ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի գործողությունների արդյունքում այլևս որպես պետություն չկա Ադրբեջան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է։

- Պարոն Բադալյան, Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները համատեղ հայտարարություն տարածեցին և կոչ արեցին անհապաղ վերադառնալ բանակցային սեղան: Սա իրավիճակ փոխո՞ւմ է, թե ոչ:

—  Պատերազմական իրավիճակում, իրավիճակ առաջին հերթին փոխում է հայկական բանակը։ Եվ դրանով է պայմանավորված, թե ինչպիսին կլինեն  հետագա քաղաքական զարգացումները։ Իհարկե, ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահներից և համանախագահ երկրներից եկող ազդակները շատ կարևոր են, և դրանցով շատ կարևոր ազդակներ կան, որոնք բխում են Հայաստանի շահից, մասնավորապես այն, որ Թուրքիան տարածաշրջան է տեղափոխել վարձկան ահաբեկիչներ, և այդ հանգամանքը արժանանում է դատապարտման, բայց կրկին կասեմ, որ պատերազմի ժամանակ պատերազմի ելքը որոշում է բանակը և հայկական բանակի գործողություններն են նաև հետագա քաղաքական զարգացումների ընթացքը։

- Արդեն խոսվում է որոշակի դիրքեր գրավելու մասին: Ինչպիսի՞ առաջխաղացման արդյունքում հնարավոր կլինի հրադադար հաստատել:

— Ես այդ մասին խոսել չեմ ուզում, քանի որ դա ավելի շատ ռազմական մասնագետների խնդիր է, սակայն ակնհայտ է, որ պատերազմում մեր բանակը գիտի իր խնդիրները և գիտեն, որ կարևորը հարձակվող թշնամուն պատժելն է, և կարծում եմ մնացյալ բոլոր հարցերը ռազմական տիրույթում են, և ես չեմ կարող խոսել այդ մասին։

- Իսկ Թուրքիայի ներգրավվածությունն ինչպե՞ս կարող է ազդել զարգացումների վրա:

— Երբ մենք խոսում ենք Թուրքիայի ներգրավվածության մասին, կարծում եմ, դա սխալ է, քանի որ այստեղ ոչ թե Թուրքիան է ներգրավված այլ հակառակը՝ Թուրքիան ինքն է ներգրավել Ադրբեջանին։ Դա սկզբունքային և էական տարբերություն է։ Թուրքիան իր ծրագրերի և նպատակների համար ներգրավել է Ադրբեջանին և, անշուշտ, Թուրքիայի նպատակը Կովկասում իրավիճակ փոխել և դառնալ Կովկասի ռազմական անվտանգության վճռորոշ, առանցքային դերակատարներից մեկը։ Այսինքն մենք այստեղ չունենք մի իրավիճակ, երբ Թուրքիան մասնակցում է կամ աջակցում է, այլ այստեղ մենք ունենք իրավիճակ, որ Թուրքիան դուրս է եկել Հայաստանի և Արցախի դեմ և այդ պատերազմին ներգրավել է Ադրբեջանին, ընդ որում, Ադրբեջանը այստեղ հանդես է գալիս ոչ թե որպես պետություն, այլ որպես մի նահանգ կամ վիլլայեթ։ Եվ ներկայիս զարգացումները մեզ թույլ են տալիս ասել, որ պարզապես Թուրքիայի գործողությունների արդյունքում մենք կարող ենք խոսել այլևս որպես պետություն Ադրբեջանի գոյություն չունենալու մասին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular