Իրանը պլան է կազմել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատրաստել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլան: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն:
«Իրանը հենց ամենասկզբից կողմերին ասել է, որ այս բազմամյա հակամարտությունը չի լուծվի ռազմական ճանապարհով»,-ասել է նա:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ ռազմական բախումը պետք է անհապաղ դադարեցվի համապարփակ քաղաքական երկխոսության համար. «Իրանը մանրամասն պլան է կազմել, որը իրականություն կդառնա կողմերի ու տարածաշրջանի երկրների միջև խորհրդակցությունների միջոցով»:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել պլանի մասին: