ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պլան է կազմել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը պատրաստել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլան: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն:

«Իրանը հենց ամենասկզբից կողմերին ասել է, որ այս բազմամյա հակամարտությունը չի լուծվի ռազմական ճանապարհով»,-ասել է նա:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ ռազմական բախումը պետք է անհապաղ դադարեցվի համապարփակ քաղաքական երկխոսության համար. «Իրանը  մանրամասն պլան է կազմել, որը իրականություն կդառնա կողմերի ու տարածաշրջանի երկրների միջև խորհրդակցությունների միջոցով»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել պլանի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular