Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի սուբյեկտայնության հարցն այլևս բանակցությունների սակարկության թեմա չի կարող լինել. Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը 1or.am-ի հետ զրույցում համեմատելով Արցախի անկախությունից ի վեր, Արցախի ճակատում հայկական կողմի նախորդ պատերազմների արդյունքները և դրանցով պայմանավորված հետագա զարգացումները, նշեց, որ իր կարծիքով, 1994-ի զինադադարը ստորագրվել է շատ ճիշտ ձևաչափով, որտեղ իրապես արտացոլված է եղել հակամարտության իրական կոնֆիգուրացիան: Ու թեև այն ավարտվել էր հայկական կողմի հաղթանակով, բայց, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը կապիտուլյացիայի չէր ենթարկվել:

«Այլ բան է հաղթանակը, այլ բան՝ կապիտուլյացիան: Պետք է սա հստակ արձանագրենք: Կոնֆլիկտի կարգավորման բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ևս ճիշտ ձևաչափ էր, քանի որ դրանում ներգրավված երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը՝ Ֆրանսիայի դեմքով, այս տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրներ են: Սակայն, պատերազմի հաղթանակը Հայաստանն այդպես էլ չկարողացավ արտաքին քաղաքականության մեջ կապիտալիզացնել:

Սա խնդիր է, քանի որ Արցախի առաջին պատերազմի ժամանակ մենք արդեն իսկ նվաճել էինք ԼՂՀ անկախության իրավունքը: Բացի այդ, այն ամրագրվել էր նաև միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան՝ հանրաքվեով, ռազմի դաշտում: Եվ արտաքին քաղաքականության շրջանակներում ընդամենը պետք էր կապիտալիզացնել այդ իրողությունը: Այսինքն՝ Արցախի անկախության հարցը երբեք չպետք է դառնար կարգավորման գործընթացի քննարկման թեմա:

Դրա փոխարեն կային այլ հարակից խնդիրներ, որոնք վերաբերում էին պատերազմի հետևանքների վերացմանը: Եվ հարկավոր էր դրանց շուրջ բանակցել. ինչը չարվեց: Այսինքն, կարծում եմ, այստեղ է որ կա մեր դիվանագիտության թերացում, որը սկսվել է դեռևս 90-ականներից»,- ասաց Ս.Սուրենյանցը:

Քաղաքական գործիչը մեջբերելով՝ բանակցային գործընթացի Լ. Տեր-Պետրոսյանական պատկերացումները, նշեց, որ հայկական կողմի առաջադրած արտաքին քաղաքական օրակարգը պետք է ներդաշնակեցվեր մեր ռեսուրսներին և համաշխարհային համատեքստին, որը հետագայում արտահայտվեց նաև ՀՀ առաջին նախագահի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» աշխատության մեջ:

Այնտեղ հստակ ասվում է, որ փոխզիջումներն այլընտրանք չունեն, քանի որ մենք այլ ճանապարհով գնալու ռեսուրս չունենք:

«Ամենայն հավանականությամբ ՀՀ առաջին նախագահը հաշվի էր առել համաշխարհային թրենդը, որը կա նաև այսօր: Կարևոր է նշել, որ համաշխարհային ուժային կենտրոնները բավական զգուշավորությամբ են մոտենում սահմանների վերաձևման ու նոր պետությունների առաջացման խնդրին: Այդ զգուշավորությունը կար նաև 90-ականների վերջին, բայց այդ ամենով հանդերձ, ակնհայտ է, որ Տեր-Պետոսյանի կոնցեպցիան պարտվեց և իշխանության եկան ղարաբաղյան խմբավորման ներկայացուցիչներ՝ Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը:

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները սկսեցին խաղալ ժամանակ ձգձգելու, կամ ինչպես ընդունված է քաղաքագիտական լեզվով ասել՝ ստատուս քվո պահպանելու ուղղությամբ: Սակայն, ստատուս քվոն պահպանելն իմաստ կունենար, եթե այդ ընթացքում մենք կարողանայինք ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելով ստեղծել նոր որակի պետություն, որը էապես կտարբերվեր Ադրբեջանից:

Բայց, ցավոք, անցած 20 տարիների մասին դա ասել չենք կարող: Ավելին, մենք այդ ընթացքում մսխեցինք այն հաղթանակը, որը ձեռք էինք բերել Արցախի առաջին պատերազմի ընթացքում: Մսխեցինք կոռուպցիայով, ընտրությունները կեղծելով, քաղաքական սպանություններով և այլ ձևերով: Այսինքն՝ ստատուս քվոն պահպանվեց իշխանության եկած խմբավորման դիրքերն ուժեղացնելու նպատկով, որն ամենևին էլ չէր նշանակում երկրի դիրքերի ուժեղացում»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Խոսելով 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին քաղաքական գործչի կարծիքով, դա հայկական կողմին ուղղված առաջին ահազանգն էր, որը հստակ ցույց տվեց, որ հարաբերական խաղաղության տարիները ճիշտ չեն օգտագործվել: Ու թեև հայոց հաղթական բանակին նորից հաջողվեց կանխել ադրբեջանական ագրեսիան, բայց դրանից հետո մեր դիվանագիտությունը դարձյալ չկարողացավ անհրաժեշտ չափով կապիտալիզացնել մեր հերոսական բանակի ջանքերը:

«Վիեննայի և Սանկտ-Պետորբուրգի օրակարգերը կարևոր էին, բայց դրանք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Իսկ 2018-ի հեղափոխությունը արտաքին քաղաքականության մեջ ո՛չ բովանդակային, ո՛չ ինստիտուցիոնալ առումներով, այդպես էլ էական փոփոխություն չմտցրեց: Եվ արտաքին քաղաքականությունը շարունակեց մնալ նույն՝ անկյալ, նախաձեռնողականությունից զուրկ վիճակում:

Պետք է արձանագել նաև, որ թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ մինչև այս պատերազմը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կոնցեպտուալ առումով հստակ չի եղել: Ավելին, չի սպասարկել այն հաղթանակները, որոնք մենք ունեցել ենք ռազմի դաշտում»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Պատերազմից հետո սպասվելիք իրադարձությունները, կուսակցության առաջնորդի կարծիքով, կրկին բարդ է լինելու: Կողմերը շատ դժվար են բանակցային սեղանին նստելու, բայց, այդ ամենով հանդերձ, հայկական կողմը պետք է մի քանի շատ կաևոր արձանագրումեր անի:

«Նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք լինել չի կարող, քանի որ, հայտնի է, որ համանախագահության ձևաչափի փոփոխություն ցանակում է Ադրբեջանը և պատահական չէ, որ նույսիսկ այս օրերին նման փորձ արեց: Բայց, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկելով Ղարաբաղի անվտանգության հարցը դարձյալ արձանագրեց, որ համանախագահության առկա ձևաչափը փոփոխման ենթակա չէ: Այսինքն, եթե բանակցությունները վերսկսվեն, ապա շարունավելու են հենց այս ձևաչափով, ինչը շատ կարևոր է»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Ինչ վերաբերում է բանակցային բովանդակությանը, ապա, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահի կարծիքով՝ պատերազմից հետո Արցախի անկախության թեման այլևս չպետք է բանակցային օրակարգի հարց լինի:

«Շատ ճիշտ կլինի, որ պաշտոնական Երևանը առաջինը ճանաչի Արցախի ինքնիշխանությունը և բանակցությունները սկսելիս պահանջի, որ բանակցային գործընթացին մասնակցի Արցախը: Ինչ վերաբերում է բանակցային բովանդակությանը, ապա այն պետք է ընդգրկի միայն պատերազմի հետևանքների վերացման հետ կապված հարցեր: Իհարկե, ես հասկանում եմ, որ այս ամենը դիվանագիտությունից ահռելի ջանքեր է պահանջելու, բայց և այն պարտավոր է ելնի մեր հաղթական բանակի, մեր հերոսական սպաների ու զինվորների մարտի դաշտում ապահոված մեկնարկի կետից:

Մեր արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի նախաձեռնողական և օրակարգ թելադրող: Նման հնարավորություն տալիս է մեր բանակը, քանի որ այս պատերազմն այն մասին է, որ Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատում է իր անկախ ապրելու իրավունքը: Հետևաբար, այս և Արցախի սուբյեկտայնության հարցն այլևս բանակցությունների սեղանին սակարկության ենթակա հարցեր չեն կարող դառնալ»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված