ՄԻՊ-ը՝ Լևոն Երանոսյանի անհետացման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄամուլում երեկ ուշ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան: Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը 1or.am-ին ասաց, որ մինչ այս պահը Երանոսյանի գտնվելու վայրի, բերման ենթարկվելու կամ դրա հիմքերի մասին տեղեկություն չունեն: Փաստաբանը նշեց նաև, որ այս հարցով անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն որևէ նորություն մինչ այս պահը չկա:
1or.am-ը Երանոսյանի գտնվելու վայրի կամ ձերբակալվելու մասին տեղեկություն ստանալու համար դիմեց ԱԱԾ, Ոստիկանության լրատվական ծառայություն և ՀՔԾ, որտեղից մեզ հայտնեցին, որ այս մարմիններն առնչություն չունեն Լևոն Երանոսյանի ձերբակալության հետ: ՄԻՊ-ից 1or.am_ին տեղեկացրեցին, որ ստացել են ահազանգը, զբաղված են՝ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու գործով, սակայն այս պահին որևէ տեղեկություն հայտնել չեն կարող:
Արմինե Գրիգորյան