ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ը՝ Լևոն Երանոսյանի անհետացման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում երեկ ուշ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան: Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը 1or.am-ին ասաց, որ մինչ այս պահը Երանոսյանի գտնվելու վայրի, բերման ենթարկվելու կամ դրա հիմքերի մասին տեղեկություն չունեն: Փաստաբանը նշեց նաև, որ այս հարցով անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն որևէ նորություն մինչ այս պահը չկա:

1or.am-ը Երանոսյանի գտնվելու վայրի կամ ձերբակալվելու մասին տեղեկություն ստանալու համար դիմեց ԱԱԾ, Ոստիկանության լրատվական ծառայություն և ՀՔԾ, որտեղից մեզ հայտնեցին, որ այս մարմիններն առնչություն չունեն Լևոն Երանոսյանի ձերբակալության հետ: ՄԻՊ-ից 1or.am_ին տեղեկացրեցին, որ ստացել են ահազանգը, զբաղված են՝ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու գործով, սակայն այս պահին որևէ տեղեկություն հայտնել չեն կարող:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular