Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում եմ, Իրանը որոշ չափով պայքարելու է այդ ահաբեկչության դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1or.am կայքի զրուցակիցը իրանագետ Վարդան Ոսկանյանն է։

Պարոն Ոսկանյան, Իրանի նախագահ Ռոհանին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանը  չի կարող թույլ տալ, որ միջազգային ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում։   Ինչ եք կարծում այս  փուլում Իրանը կարո՞ղ է իրեն թույլ տալ  ահաբեկչության դեմ պայքար սկսել և  կարող է արդյոք թույլ չտալ ահաբեկչության տարածումը։

— Ընդհանրապես գիտենք, որ իրանցիները տարիներ շարունակ պայքար են մղում ահաբեկչության դեմ Մերձավոր Արևելքի զանազան վայրերում, հատկապես Սիրիայում, Իրաքում և այլուր։ Այս իմաստով, ակնհայտ է, որ այդ հայտարարությունը ամենևին էլ անսպասելի չէր և  իրանցիները գիտեն, որ իրենց սահմանի հսյուսիսում հայտնվել են այն նույն ահաբեկիչները, որոնք ժամանակին սպանում էին իրանցի կամավորականներին հենց Սիրիայում և Իրաքում, հետևաբար, բնական է, որ Իրանը, առայժմ, թեկուզ հռետորաբանության մակարդակով, կարծում եմ որոշ դեքերում նաև չերևացող գործողություններով, պայքարելու է այդ  ահաբեկչության դեմ։

Ի՞նչ քայլեր կարող է անել  Իրանը Կովկասն ահաբեկչության որջի վերածելու թուրքական, նաև իսրայելական մտադրության դեմ։

— Ըստ էության իրանցիները իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում կաշխատեն  այս ուղղությամբ։ Կարծում եմ, սա լավ հարթակ է  նաև որոշ չափով Հայ-իրանական  համագործակցության համար նոր եզրեր գտնելու համար։ Ընդ որում այդ համագործակցությունը կարող է լինել եռակողմ՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան, որովհետև գիտենք, որ մեր տարածաշրջանում հայտնված ահաբեկիչները  որքանով, որ վտանգավոր են Հայաստանի և Արցախի շահերի տեսանկյունից, նույնքան էլ վտանգավոր են Իրանի և Ռուսաստանի շահերի տեսանկյունից։  Քանի որ այս ահաբեկիչների այստեղ գտնվելու նպատաակը և թիրախը  բացառապես Արցախը չէ։ Իրենց ծրագիրը միտված է նաև անկայունություն մտցնելու Իրանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում հատկապես  հյուսիսային Կովկասի տարածաշրջանում։ Բնականաբար  սա պատեհ առիթ է, որ կարողանանք այս հարցում  համագործակցային նոր մթնոլորտ ստեղծել մեր դաշնակից Ռուսաստանի և սերտ գործընկեր  Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Այսինքն, ըստ էության, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն ունի Իրանի աջակցությունը։

— Ես նման արձանագրում չեմ կարող անել, դա, բնականաբար, պետք է հայտարարեն իրանական կողմի պաշտոնյաները։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են և  այդ գործողությունները համակարգելու ուղղությամբ կարելի է իրանական կողմի հետ սերտ համագործակցություն հաստատել։

Սոնա Գիշյան

ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է
Ամենադիտված