ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում եմ, Իրանը որոշ չափով պայքարելու է այդ ահաբեկչության դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1or.am կայքի զրուցակիցը իրանագետ Վարդան Ոսկանյանն է։

Պարոն Ոսկանյան, Իրանի նախագահ Ռոհանին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանը  չի կարող թույլ տալ, որ միջազգային ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում։   Ինչ եք կարծում այս  փուլում Իրանը կարո՞ղ է իրեն թույլ տալ  ահաբեկչության դեմ պայքար սկսել և  կարող է արդյոք թույլ չտալ ահաբեկչության տարածումը։

— Ընդհանրապես գիտենք, որ իրանցիները տարիներ շարունակ պայքար են մղում ահաբեկչության դեմ Մերձավոր Արևելքի զանազան վայրերում, հատկապես Սիրիայում, Իրաքում և այլուր։ Այս իմաստով, ակնհայտ է, որ այդ հայտարարությունը ամենևին էլ անսպասելի չէր և  իրանցիները գիտեն, որ իրենց սահմանի հսյուսիսում հայտնվել են այն նույն ահաբեկիչները, որոնք ժամանակին սպանում էին իրանցի կամավորականներին հենց Սիրիայում և Իրաքում, հետևաբար, բնական է, որ Իրանը, առայժմ, թեկուզ հռետորաբանության մակարդակով, կարծում եմ որոշ դեքերում նաև չերևացող գործողություններով, պայքարելու է այդ  ահաբեկչության դեմ։

Ի՞նչ քայլեր կարող է անել  Իրանը Կովկասն ահաբեկչության որջի վերածելու թուրքական, նաև իսրայելական մտադրության դեմ։

— Ըստ էության իրանցիները իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում կաշխատեն  այս ուղղությամբ։ Կարծում եմ, սա լավ հարթակ է  նաև որոշ չափով Հայ-իրանական  համագործակցության համար նոր եզրեր գտնելու համար։ Ընդ որում այդ համագործակցությունը կարող է լինել եռակողմ՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան, որովհետև գիտենք, որ մեր տարածաշրջանում հայտնված ահաբեկիչները  որքանով, որ վտանգավոր են Հայաստանի և Արցախի շահերի տեսանկյունից, նույնքան էլ վտանգավոր են Իրանի և Ռուսաստանի շահերի տեսանկյունից։  Քանի որ այս ահաբեկիչների այստեղ գտնվելու նպատաակը և թիրախը  բացառապես Արցախը չէ։ Իրենց ծրագիրը միտված է նաև անկայունություն մտցնելու Իրանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում հատկապես  հյուսիսային Կովկասի տարածաշրջանում։ Բնականաբար  սա պատեհ առիթ է, որ կարողանանք այս հարցում  համագործակցային նոր մթնոլորտ ստեղծել մեր դաշնակից Ռուսաստանի և սերտ գործընկեր  Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Այսինքն, ըստ էության, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն ունի Իրանի աջակցությունը։

— Ես նման արձանագրում չեմ կարող անել, դա, բնականաբար, պետք է հայտարարեն իրանական կողմի պաշտոնյաները։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են և  այդ գործողությունները համակարգելու ուղղությամբ կարելի է իրանական կողմի հետ սերտ համագործակցություն հաստատել։

Սոնա Գիշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular