Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրիական «գամբիտ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` Ժնևում այսօր նախատեսված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվում է մեկ օրով, այն կլինի վաղը: Թե որն է հետաձգման պատճառը՝ գոնե առայժմ չի մանրամասնվում: Այս մասին հանդիպումը հայտարարվել էր Միացյալ Նահանգների հովանու ներքո ձեռք բերված հրադադարի համաձայնության համատեքստում: Այդ հրադադարն էլ, ինչպես Մոսկվայի և Փարիզի նախաձեռնությունները, չպահպանվեց: Ավելին, հոկտեմբերի 29-ի հանդիպմանն ընդառաջ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խառնածինը ուժգնացրել էր Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը՝ թիրախ ընտրելով անգամ քաղաքային հիվանդանոցն ու ծննդատունը: Այդ հանգամանքը կարող է հուշել, որ խառնածինը, մեղմ ասած, լավ ռազմական և քաղաքական վիճակում չէ, ինչն էլ գուցե դարձել է Ժնևի հանդիպման հետաձգման պատճառ: Հետևաբար պետք չէ նաև գուցե բացառել, որ հանդիպումը ունենա նոր հետաձգում կամ այլ ձևաչափի փոփոխություն, օրինակ՝ Բաքուն հրաժարվի մասնակցել Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ քննարկմանը:

Համենայն դեպս, երեկ ողջ օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը հուշում է, որ Ադրբեջանը, մեղմ ասած, ոգևորված չէ Ժնևում հանդիպման սպասումով և այն մթնոլորտով, որ կա հանդիպման շուրջ: Ավելին, պետք չէ բացառել, որ Բաքուն փորձում է խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ սադրել Ժնևի տապալումը ընդհանրապես՝ պարզապես ձգտելով հասնել նրան, որ այդ տապալումը տեղի ունենա Երևանի պատասխանատվությամբ կամ հենց համանախագահ երկրներից որևէ մեկի։ Այստեղ թերևս էական է մի հանգամանք՝ հաշվի առնելով, որ Ժնևի քննարկման մասին հայտարարվել է ԱՄՆ նախաձեռնության համատեքստում:

Բանն այն է, որ Վաշինգտոնում հանդիպելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, առանձին ձևաչափերով՝ պետքարտուղար Պոմպեոն դրանց արդյունքում տարածած կարճ հայտարարության մեջ նշել էր, որ պետք է վերադառնալ բանակցության Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների տրամաբանության շրջանակում: Իսկ այդ սկզբունքների շարքում է նաև ինքնորոշման իրավունքը, որի ճանաչումը փաստացի պարտադրվում է Բաքվին: Մյուս կողմից՝ դարձյալ նկատենք այն, ինչին առիթ ունեցանք անդրադառնալ մեր նախկին մեկնաբանություններում՝ Ժնևին զուգահեռ մեկնարկեց Իրանի կարգավորման պլանի ներկայացումը Բաքվին, Մոսկվային, Երևանին ու Անկարային: Իրանի նախագահի հատուկ բանագնացը նախօրեին սկսել էր Բաքվից, իսկ այսօր Մոսկվայում է: Ընդ որում, նա հայտարարել է Մոսկվայում, որ Մինսկի խումբը սպառել է իրեն և պետք է ռեգիոնալ ձևաչափ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունը
Ամենադիտված