Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 831-ի, զոհվել է 25 քաղաքացի (լուսանկարներ)
ՖՈՏՈԹուրքիայի արևմուտքում նախօրեին գրանցված երկրաշարժից տուժածների թիվը հասել է 831-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալության հայտարարությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 25 զոհի և 804 վիրավորի մասին։
«Վերջին տեղեկությունների համաձայն՝ մեր քաղաքացիներից 25-ը զոհվել է, խորտակվել է 1, վիրավորվել՝ 831 մարդ։ Գրանցել է 489 հետցնցում, որից 35-ը ավելի քան 4 մագնիտուդ հզորություն են ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նշում է, որ փլված շենքերի տարածքում շարունակվում են փրկարարական աշխատանքները։
Հիշեցնենք, որ 7.0 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունցել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Մոտ 6.6 մագնիտուդով ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Աթենքում և Կրետե կղզում: Տեղի ունեցածից հետո Իզմիրում հեղեղվել է փողոցների մի մասը, ինչպես նաև փլուզվել է առնվազն 20 շենք: Փլուզումներ են եղել նաև հունական Սամոս կղզում, որտեղ մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 20-ը: