ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 831-ի, զոհվել է 25 քաղաքացի (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Թուրքիայի արևմուտքում նախօրեին գրանցված երկրաշարժից տուժածների թիվը հասել է 831-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալության հայտարարությանը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել 25 զոհի և 804 վիրավորի մասին։ 

«Վերջին տեղեկությունների համաձայն՝ մեր քաղաքացիներից 25-ը զոհվել է, խորտակվել է 1, վիրավորվել՝ 831 մարդ։ Գրանցել է 489 հետցնցում, որից 35-ը ավելի քան 4 մագնիտուդ հզորություն են ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նշում է, որ փլված շենքերի տարածքում շարունակվում են փրկարարական աշխատանքները։ 

Հիշեցնենք, որ 7.0 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունցել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Մոտ 6.6 մագնիտուդով ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Աթենքում և Կրետե կղզում: Տեղի ունեցածից հետո Իզմիրում հեղեղվել է փողոցների մի մասը, ինչպես նաև փլուզվել է առնվազն 20 շենք: Փլուզումներ են եղել նաև հունական Սամոս կղզում, որտեղ մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 20-ը:

 Число пострадавших при землетрясении в Турции возросло до 831 - РИА  Новости, 31.10.2020
 
Число жертв землетрясения в Турции возросло до 24 - Происшествия - ТАСС
 
Число пострадавших при землетрясении в Турции возросло до 831 - РИА  Новости, 31.10.2020
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular