Ազգային ժողովի մոտ ինչ-որ մեկը դիմշաշկա գցեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՐոպեներ առաջ Ազգային ժողովի մոտ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան: Տպավորություն ստեղծվեց, որ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում, քանի որ ծուխ նկատվեց:
«Սա Նիկոլի սադրանքն է: Նա հերթական անգամ բախումներ է հրահրում երկրում: Մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ Նիկոլ Փաշինյան խելքի արի, ժողովրդի մեջ դիմշաշկի մի գցիր, ժողովրդից վրեժ մի լուծիր:
Դու գնացել ես թուրքի առաջ կզել ես, ինչի ես մարդկանց մեջ դիմշաշկա գցում: Սա Նիկոլի հերթական պրավակատորներից մեկն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանը քաղաքաացիներին հորդորեց սադրանքներին չտրվել. «Նիկոլը սրա համար անձամբ պատասխանատվություն է կրում: Այսքան կանանց, աղջիկների մեջ չգիտեմ ինչու գցեցին՝ փորձեցին հրահրել բախումներ:
Մենք սադրանքներին չենք տրվելու: Մենք արդեն մեծ կորուստներ, զոհեր ունենք, երկիրը ցնցումների չենք տանելու: Մենք մի խնդիր ունենք՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական հեռացում»: