ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովի մոտ ինչ-որ մեկը դիմշաշկա գցեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րոպեներ առաջ Ազգային ժողովի մոտ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան: Տպավորություն ստեղծվեց, որ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում, քանի որ ծուխ նկատվեց:

«Սա Նիկոլի սադրանքն է: Նա հերթական անգամ բախումներ է հրահրում երկրում: Մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ Նիկոլ Փաշինյան խելքի արի, ժողովրդի մեջ դիմշաշկի մի գցիր, ժողովրդից վրեժ մի լուծիր:

Դու գնացել ես թուրքի առաջ կզել ես, ինչի ես մարդկանց մեջ դիմշաշկա գցում: Սա Նիկոլի հերթական պրավակատորներից մեկն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը քաղաքաացիներին հորդորեց սադրանքներին չտրվել. «Նիկոլը սրա համար անձամբ պատասխանատվություն է կրում: Այսքան կանանց, աղջիկների մեջ չգիտեմ ինչու գցեցին՝ փորձեցին հրահրել բախումներ:

Մենք սադրանքներին չենք տրվելու: Մենք արդեն մեծ կորուստներ, զոհեր ունենք, երկիրը ցնցումների չենք տանելու: Մենք մի խնդիր ունենք՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական հեռացում»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular