Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասալիքի կերպար ստեղծելով փորձ է արվում սեփական մեղքը կոծկել. Գագիկ Գինոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ իշխանությունները պետք է խիզախություն ունենան առերեսվելու իրականության հետ և ուղղակի քաջություն ուենան երկիրն այս վիճակից անցնցում դուրս բերելու երաշխիքներ տալու և զրոյական կետ ստեղծելու համար, որպեսզի այդ կետում կայանան նոր ընտրություններ, բացառելով և՛ ներկայի, և՛ նախկին իշխանությունների մասնակցությունը հետագա գործընթացներին:

 «Այդ ամենի պատասխանատվությունը պետք է կրի ներկայիս իշխանությունը: Եվ ինչքան այդ խիզախությունը չունենա և ինչքան փորձեն ձգձգել, այնքան նպաստելու են, որ հատկապես բռնի ուժով նախկին իշխանությունների վերադարձ տեղի ունենա, որը շատ ավելի խորը ճգնաժամ կառաջացնի մեր երկրում»,- ասաց Գ.Գինոսյանը:

Նա համոզված է նաև, որ հրաժարականի գործընթացը սկսելուց առաջ պետք է ներկա իշխանությունները հայտարարեն, որ իրենց կողմից ստորագրած փաստաթուղթը որևէ առնչություն չի ունենալու Հայաստանի Հանրապետության հետ, իսկ Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածը հնարավոր է քննարկել միայն խաղաղապահ ուժերի վերջնական տեղակայումից և շփման գծի վերջնական ամրակայելուց հետո:

 «Այս իշխանությունը պետք է խիզախություն ունենա հայտարարելու, որ իրենց ապիկար իշխանությունն է պարտվել և այդ պարտությունը չվերագրեն հայ զինվորին ու բանակին: Եթե բանակը պարտվել է, ապա երկրի կառավարումն է տապալվել և ոչ թե ազգը: Իշխանությունները պետք է ընդունեն, որ իրենց ապիկար, ապաշնորհ և անզորության կառավարման հետևանք է այս ամենը: Պետք է ընդունեն, որ ուղղակի իրենց խղճուկ կառավարման և իրականության հետ երբևէ չառերեսվելու շնորհիվ է նման արդյունք եղել, ոչ թե հայ զինվորի կամ հայ երիտասարդի պատճառով: Հայ դասալիքի կերպար ստեղծելով փորձ է արվում սեփական մեղքը կոծկել»,- ասաց Գ. Գինոսյանը:

Նրա դիտարկմամբ թեև Հայաստանը անցած տարիների ընթացքում այլ ցնցումների միջով էլ անցել, բայց այս անգամ տեղի ունեցածը համեմատելի չէ ո՛չ հոկտեմբերի 27-ի, ո՛չ էլ մարտի 1-ի հետ: Արվեստագետի կարծիքով այս ամենը պետականության տոտալ տապալում է և եթե ստորագրված փաստաթուղթը մնա նույն կարգավիճակում, ապա բավական վտանգավոր է մեր երկրի համար:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ»
Ամենադիտված