Հարցը պետական համակարգի փլուզումը կանխելը պետք է լինի. Արմեն Բաղդասարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Արմեն Բաղդասարյանը համոզված է, որ քաղաքական օրակարգում վարչապետի հրաժարականի հարց իրականում կա, բայց հարցն այստեղ ժամկետներն են: Քաղաքական դաշտում քննարկման հարցը պետք է լինի, թե ե՞րբ պետք է վարչապետ Փաշինյանը հեռանա՝ օր առաջ, ժամ առաջ, թե՝ որոշ հարցեր լուծելուց հետո:
«Հարցը պետական համակարգի փլուզումը կանխելը պետք է լինի: Եթե Փաշինյանը օր առաջ հրաժարական տա, ապա իշխանության կգան նրանք, որոնք ամենաբարձրն են գոռում: Սա կնշանակի քաոս և քաղաքական համակարգի փլուզում: Դա թույլ չտալու համար պետք է օրենսդրական ճանապարհ գտնել և անցկացնել արտահերթ ընտրություններ: Դրան զուգահեռ պետք է ամեն ինչ անել, փրկելու համար Արցախում այն, ինչ դեռ հնարավոր է փրկել: Ներկայում մեր առջև այս երկու խնդիրներն են, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ ներքաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկրում անկայություն չլինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ նախագահի ինստիտուտը ճգնաժամային իրավիճակի պարագայում բավականին լուրջ լծակներ ունի, որը կարելի է օգտագործել, երկրի ներսում ցնցումներ թույլ չտալու համար:
Արմինե Գրիգորյան