ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցը պետական համակարգի փլուզումը կանխելը պետք է լինի. Արմեն Բաղդասարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը համոզված է, որ քաղաքական օրակարգում վարչապետի հրաժարականի հարց իրականում կա, բայց հարցն այստեղ ժամկետներն են: Քաղաքական դաշտում քննարկման հարցը պետք է լինի, թե ե՞րբ պետք է վարչապետ Փաշինյանը հեռանա՝ օր առաջ, ժամ առաջ, թե՝ որոշ հարցեր լուծելուց հետո:

 «Հարցը պետական համակարգի փլուզումը կանխելը պետք է լինի: Եթե Փաշինյանը օր առաջ հրաժարական տա, ապա իշխանության կգան նրանք, որոնք ամենաբարձրն են գոռում: Սա կնշանակի քաոս և քաղաքական համակարգի փլուզում: Դա թույլ չտալու համար պետք է օրենսդրական ճանապարհ գտնել և անցկացնել արտահերթ ընտրություններ: Դրան զուգահեռ պետք է ամեն ինչ անել, փրկելու համար Արցախում այն, ինչ դեռ հնարավոր է փրկել: Ներկայում մեր առջև այս երկու խնդիրներն են, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ ներքաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկրում անկայություն չլինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ նախագահի ինստիտուտը ճգնաժամային իրավիճակի պարագայում բավականին լուրջ լծակներ ունի, որը կարելի է օգտագործել, երկրի ներսում ցնցումներ թույլ չտալու համար:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular