Ինչո՞ւ են Լիսագոր այցելել Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը եղել են Լիսագոր համայնքում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում Արցախի նախագահն է հայտնել և այցից լուսանկարներ հրապարակել։
«Այսօր Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ - Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում»,- գրել է նախագահ Հարությունյանը։
Նա նշել է, որ այցի ընթացքում տեղում զրուցել է նաև բնակիչների և զինվորականների հետ, քննարկվել են առաջիկա ծրագրերը: