ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են Լիսագոր այցելել Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը եղել են Լիսագոր համայնքում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում Արցախի նախագահն է հայտնել և այցից լուսանկարներ հրապարակել։

«Այսօր Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ - Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում»,- գրել է նախագահ Հարությունյանը։

Նա նշել է, որ այցի ընթացքում տեղում զրուցել է նաև բնակիչների և զինվորականների հետ, քննարկվել են առաջիկա ծրագրերը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular