Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջացնիները սկսել են կոչեր հնչեցնել՝ «Պուտին, հեռացիր», բայց այդ մուղամը երգելը ուշ է. Գրիգորի Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախյան ռազմաճակատը Երևան տեղափոխելը կլինի ամենամեծ նվերը ադրբեջանական կողմին: Մեջբերելով 90-ականների հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական կողմի փառահեղ հաղթանակը, նա ընդգծեց, որ հաղթանակի համար նշանակալի դեր խաղաց Ադրբեջանում սկսված քաղաքացիական պատերազմը: Ուստի այսօր մենք չենք կարող նման «ճոխություն» մեզ թույլ տալ և իրադարձությունները Արցախից տեղափոխել Երևանի մատույցներ:

 «Արդյունքներն ինչքան էլ դառը լինեն, մենք պետք է առաջին հերթին հանդարտություն պահպանենք: Մեր հասարակությունը պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հաղթել պատերազմում: Հակառակը՝ նրանք պարտվել են, որի պտուղները Ադրբեջանը ոչ թե առաջիկա 30 տարիներին կզգա, այլ՝ շատ ավելի երկար: Փաստացի՝ այս պատերազմում հաղթել է Ռուսաստանը և ամրագրել է իր ռազմական ներկայությունը Արցախում: Ուստի կոչ եմ անում բոլոր արցախցիներին, աշխարհի որ ծայրում էլ լինեն, վերադառնան իրենց նախկին բնակավայրեր: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ Ռուսաստանը Արցախում բնակվող հայերին առաջիկայում զանգվածաբար Ռուսաստանի Դաշնության անձնագրեր կտրամադրի: Եվ, իզուր չէր ՌԴ նախագահը Արցախի, Օսիայի և Աբխազիայի միջև համեմատություն անցկացնում: Վ. Պուտինի այդ մեսիջն ուղղակիորեն ուղղված էր Ալիևին, ով հոխորտում է, թե՝ Արցախի կարգավիճակի հարցը փակված է: Նա այս համեմատությամբ ակնարկեց, որ Արցախի կարգավիճակի հարցն ամենևին էլ փակված չէ»,- ասաց Գ. Այվազյանը:

Ադրբեջանագետի խոսքով՝ Արցախի այն հատվածը, որը ներկայում գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, ավելի պաշտպանված է, քան նախկինում էր: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա նրանք իրականում գիտեն, որ թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ ռազմական առումով պարտություն են կրել: Եվ այս պատճառով է, որ ներկայում Ադրբեջանում միտինգներ են սկսվել, իսկ շատ ադրբեջանցիների կարծիքով՝ ավելի լավ կլիներ, որ Արցախը շարունակեր ստատուս-քվոի պայմաններում գոյատևել, քան թույլ տար Ռուսաստանի մուտքը Արցախ:

 «Պետք է հստակ ընդունել, որ ներկայում Արցախի բնակչությունն ավելի պաշտպանված է, քան Հայաստանի որոշ սահմանամերձ բնակավայրերի: Ուստի, ռուսական զորքերի ներկայությունն Արցախում ավելի ու ավելի կմեծացնի ճգնաժամը Ադրբեջանում: Ռուսաստանին հեշտ է ներս թողնել, բայց դուրս հանել, ինչպես կարծում են որոշ մարդիկ Ադրբեջանում՝ անհնար է: Հիմա Ադրբեջանի դիմաց ոչ թե Արցախն ու Հայաստանն են կանգնած, այլ՝ աշխարհի գերտերություններից մեկը՝ Ռուսաստանը: Ադրբեջացնիները սկսել են կոչեր հնչեցնել՝ «Պուտին, հեռացիր» և այլն, բայց այդ մուղամը երգելն արդեն ուշ է: Ադրբեջանը ժամանակավոր վերցրել է Շուշին, բայց կորցրել է իր ապագան: Եվ սա հասկանում են շատերը, որը ադրբեջանական ռեժիմի համար ամենամեծ մղձավանջն է: Այնպես որ, այդ կտրվածքով թող ոչ ոք Ադրբեջանում չշտապի շամպայն բացել, փոխարենը թող սկսեն սգալ, քանի որ Արցախն այլևս Ռուսաստանի վերահսկողության և հովանավորության ներքո է գտնվում, որը նաև ռուսական կողմի շահերից է բխում»,- ասաց Գ. Այվազյանը:

 Ադրբեջանագետի դիտարկմամբ այլևս Հայաստանը չէ Արցախի երաշխավորը: Եվ, ինչպես ժամանակին պարսկական տիրապետության տարիներին Արցախն անցավ Ռուսական կայսրության վերահսկողության տակ, այնպես էլ այսօր է: Ըստ Այվազյանի՝ պատմությունը վերադառնում է ի շրջանս յուր և պատահական չէր ՌԴ նախագահի ակնարկն այն մասին, որ Արցախում կարող է Ղրիմի տարբերակով հանրաքվե տեղի ունենալ:

 «Երբեք չենք կարող մոռանալ մեր զոհերին, բայց պետք է նաև հիշենք, որ ամեն ինչ չէ որ կորած է: Չպետք է մոռանանք նաև ներկայի թուրքական հնարավոր սադրանքների գործոնը Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ: Պետք է հաշվի առնենք, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Ուստի, չպետք է կորցնենք մեր զգոնությունը և չպետք է մարդկանց ողբերգությունը Երևանում շահարկենք: Դեռ վաղ է նաև զենքերը վայր դնելու համար: Ու, թեև ծանր կորուստ ենք կրել, բայց այնպիսի ռազմավարական իրավիճակ է ձևավորվել, որը աննախադեպ է վերջին 30 տարիների համար: Ներկայում մենք պետք է գտնենք շահերի համընկնման նուրբ լարը մեր դաշնակցի հետ և կարողանանք կառուցել մեր ապագան, որը ավելի լավն է լինելու, քան նախկինում կար»,- ասաց Գ. Այվազյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Չնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»
Ամենադիտված