Փաշինյանը կարող էր միտումնավոր կերպով փորձել հասնել պարտության Ղարաբաղում, որպեսզի Հայաստանը պոկի Ռուսաստանից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆargumenti.ru-ն գրում է, որ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող էր միտումնավոր հասնել իր երկրի ֆիասկոյին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված հակամարտությունում: Նման ենթադրություններ են արտահայտվել ռուսական համացանցային լրատվամիջոցների էջերում տեղադրված նյութերում: «Военное обозрение» հրատարակությունը գրում է, որ Փաշինյանը, հավանաբար, նպատակաուղղված աշխատել է Հայաստանի պարտվելու համար, որպեսզի այն ամբողջությամբ պոկի Ռուսաստանից և իրականացնի Անդրկովկասյան այդ հանրապետության քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք: Նման հնարավորությունը կներկայանար, օրինակ, եթե Մոսկվան չմիջամտեր Ղարաբաղի իրավիճակին, և ամբողջ տարածաշրջանը կորցվեր Երևանի համար: Եթե այդ սցենարն իրականացվեր, ապա հայկական կողմը կարող էր մեղադրել Ռուսաստանին աջակցություն չցուցաբերելու մեջ և խզեր բոլոր հարաբերությունները նրա հետ: Ինչպես նշվում է մեջբերված հրապարակման մեջ, նշված վարկածի օգտին է խոսում մասնավորապես այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումները այդպես էլ չի ուղարկել օգնելու Լեռնային Ղարաբաղին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը