ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կարող էր միտումնավոր կերպով փորձել հասնել պարտության Ղարաբաղում, որպեսզի Հայաստանը պոկի Ռուսաստանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

argumenti.ru-ն գրում է, որ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող էր միտումնավոր հասնել իր երկրի ֆիասկոյին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված հակամարտությունում: Նման ենթադրություններ են արտահայտվել ռուսական համացանցային լրատվամիջոցների էջերում տեղադրված նյութերում: «Военное обозрение» հրատարակությունը գրում է, որ Փաշինյանը, հավանաբար, նպատակաուղղված աշխատել է Հայաստանի պարտվելու համար, որպեսզի այն ամբողջությամբ պոկի Ռուսաստանից և իրականացնի Անդրկովկասյան այդ հանրապետության քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք: Նման հնարավորությունը կներկայանար, օրինակ, եթե Մոսկվան չմիջամտեր Ղարաբաղի իրավիճակին, և ամբողջ տարածաշրջանը կորցվեր Երևանի համար: Եթե ​​այդ սցենարն իրականացվեր, ապա հայկական կողմը կարող էր մեղադրել Ռուսաստանին աջակցություն չցուցաբերելու մեջ և խզեր բոլոր հարաբերությունները նրա հետ: Ինչպես նշվում է մեջբերված հրապարակման մեջ, նշված վարկածի օգտին է խոսում  մասնավորապես այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումները այդպես էլ չի ուղարկել  օգնելու Լեռնային Ղարաբաղին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular