Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքի բնակիչները չեն ուզում փաստի առաջ կանգնել ու ստիպված լինել մեկ օրում լքել քաղաքը, այդ պատճառով հիմա ադեն կամաց-կամաց դուրս են բերում ունեցվածքը։

 Լեռնային Ղարաբաղի Բերձոր (Լաչին) քաղաքի իշխանությունն ու բնակիչները մինչ այժմ չգիտեն՝ արդյո՞ք կարող են քաղաքում մնալ, թե ստիպված են լինելու լքել այն։

Ըստ տեղի բնակիչների՝ իրենց զգուշացրել են, որ անհրաժեշտ է հավաքել ունեցվածքն ու լքել քաղաքը, քանի որ այն անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Շուտով Քաշաթաղի (Լաչինի շրջան) սոցցանցի էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ մինչ նոյեմբերի 30-ը բնակիչների ոչ ոք ստիպված չէ լքել քաղաքը։ Սակայն շուտով այդ հաղորդագրությունն էլ է հեռացվել։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ, որը հայտնեց, որ մինչ այժմ հակասական տեղեկություն են ստացվում։

«Երեկ այդպիսի տեղեկություն եղել է (քաղաքը ադրբեջանցիներին փոխանցելու մասին – խմբ․), բայց այսօր այն չի հաստատվում», - ասաց Ալեքսանյանը։

Քաղաքապետն այժմ քաղաքում է, այնտեղ բավականին շատ բնակիչ կա։ Բայց նրանք չեն ուզում հայտնվել այն իրավիճակում, որում հայտնվեցին Ղարաբաղի հարավի բնակիչները, որոնք չհասցրին իրենց ունեցվածքից ոչինչ տեղափոխել։

«Այս երեք օրվա մեջ մե՛կ փոխանցում ենք քաղաքը, մե՛կ չենք փոխանցում, անհասկանալի է։ Այդ պատճառով, որ վերջին օրը չպարզվի, որ կորցնում ենք քաղաքը, ցանկալի է, որ մարդիկ տանեն իրենց ունեցվածքը», - ասաց Ալեքսանյանը։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից գրաված հարավային հատվածի մարդկանց օրինակը, նրանք չեն ուզում նման ճակատագրի արժանանալ։

Նրա խոսքով՝ այժմ քաղաքում մոտ 800 մարդ կա։

Քաշաթաղի շրջանի ղեկավարի հետ կապ հաստատել դեռ չի ստացվում։

Sputnik Արմենիան նոր տվյալներ կհաղորդի՝ լրացուցիչ տեղեկություն ստանալուն պես։

Հիշեցնենք՝ Բերձոր քաղաքով է անցնում այս պահին Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը։




Վանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք
Ամենադիտված