ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքի բնակիչները չեն ուզում փաստի առաջ կանգնել ու ստիպված լինել մեկ օրում լքել քաղաքը, այդ պատճառով հիմա ադեն կամաց-կամաց դուրս են բերում ունեցվածքը։

 Լեռնային Ղարաբաղի Բերձոր (Լաչին) քաղաքի իշխանությունն ու բնակիչները մինչ այժմ չգիտեն՝ արդյո՞ք կարող են քաղաքում մնալ, թե ստիպված են լինելու լքել այն։

Ըստ տեղի բնակիչների՝ իրենց զգուշացրել են, որ անհրաժեշտ է հավաքել ունեցվածքն ու լքել քաղաքը, քանի որ այն անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Շուտով Քաշաթաղի (Լաչինի շրջան) սոցցանցի էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ մինչ նոյեմբերի 30-ը բնակիչների ոչ ոք ստիպված չէ լքել քաղաքը։ Սակայն շուտով այդ հաղորդագրությունն էլ է հեռացվել։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ, որը հայտնեց, որ մինչ այժմ հակասական տեղեկություն են ստացվում։

«Երեկ այդպիսի տեղեկություն եղել է (քաղաքը ադրբեջանցիներին փոխանցելու մասին – խմբ․), բայց այսօր այն չի հաստատվում», - ասաց Ալեքսանյանը։

Քաղաքապետն այժմ քաղաքում է, այնտեղ բավականին շատ բնակիչ կա։ Բայց նրանք չեն ուզում հայտնվել այն իրավիճակում, որում հայտնվեցին Ղարաբաղի հարավի բնակիչները, որոնք չհասցրին իրենց ունեցվածքից ոչինչ տեղափոխել։

«Այս երեք օրվա մեջ մե՛կ փոխանցում ենք քաղաքը, մե՛կ չենք փոխանցում, անհասկանալի է։ Այդ պատճառով, որ վերջին օրը չպարզվի, որ կորցնում ենք քաղաքը, ցանկալի է, որ մարդիկ տանեն իրենց ունեցվածքը», - ասաց Ալեքսանյանը։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից գրաված հարավային հատվածի մարդկանց օրինակը, նրանք չեն ուզում նման ճակատագրի արժանանալ։

Նրա խոսքով՝ այժմ քաղաքում մոտ 800 մարդ կա։

Քաշաթաղի շրջանի ղեկավարի հետ կապ հաստատել դեռ չի ստացվում։

Sputnik Արմենիան նոր տվյալներ կհաղորդի՝ լրացուցիչ տեղեկություն ստանալուն պես։

Հիշեցնենք՝ Բերձոր քաղաքով է անցնում այս պահին Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular