Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե բանակը դուրս գա Արցախից, կռիվ կլինի՞. նախարարն ընդունել է զինծառայողների ծնողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծնողները հստակ պահանջ են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին` իրենց երեխաներին Արցախից վերադարձնել Հայաստան, բայց նախարարն ասել է` հնարավոր չէ։

Արցախում ժամկետային ծառայություն իրականացնող զինվորների ծնողների 15 հոգանոց խումբը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը նշել է, որ այժմ անհնար է հայկական զորքի դուրսբերումը Արցախից։

Նշենք, որ ծնողները պահանջում են իրենց երեխաներին Արցախից Հայաստան տեղափոխել, որպեսզի հետագայում իրենց ծառայությունը շարունակեն Հայաստանում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պահանջագիր էին պատրաստել։

«Մեր պահանջը հստակ էր` մեր երեխաներին Արցախից վերադարձնել Հայաստան, բայց պաշպանության նախարարը մեզ ասաց, որ դա հնարավոր չէ, որովհետև եթե հայկական բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է` կռիվ լինի։ Այսինքն` երեխաներին արձակուրդ են տալու, որպեսզի գան տուն, բայց նրանց պետք է փոխարինեն Հայաստանում ծառայող զինվորները»,–ասաց ծնողներից մեկը։

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցած ծնողներին այնքան էլ չէր գոհացրել նախարարի պատասխանը։ Նրանք պնդել են, որպեսզի իրենց երաշխիքներ տան, որ իրենց երեխաներն Արցախում անվտանգ կլինեն։

«Նախարարը մեզ ասաց, որ 100 տոկոսով երաշխիք է տալիս։ Բայց դուք վստա՞հ եք, ժողովուրդ ջան»,–հավաքվածներին դիմեց ծնողներից մեկը։

Նրանց խոսքով` ինչ–որ տեղ կարող են նախարարին կամ վարչապետին վստահել, սակայն թուրքի վրա երբեք չեն կարող վստահ լինել։

«Մենք հարց տվեցինք նախարարին` դուք թուրքի վրա վստա՞հ եք, ասեց` ոչ, կարող է Երևան էլ մտնի»,–ասաց ծնողներից մեկը։

Հիշեցնենք` այսօր զինծառայողների ծնողները հանդիպել էին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ Վերջինս նշել էր, որ Արցախում ժամկետային զինծառայություն իրականացնողների ծառայությունը չի կարող դադարեցվել կամ նրանց չեն կարող փոխադրել Հայաստան։

Նա ասել էր, որ հիմա փորձում են կարգավորել զինծառայողների արձակուրդի տրամադրման հարցը։




Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Ամենադիտված