Փաշինյանի պատասխանը հայտնի է. ընդդիմադիր ուժերը որոշում են կայացրել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ուժերը համոզված են, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 12.00-ն հրաժարական չի ներկայացնելու՝ չնայած այն բանին, որ դեկտեմբերի 5-ին վերջիններս նման պահանջով էին հանդես եկել:
Ըստ մեր տեղեկությունների՝ 16 կուսակցությունները պլանավորել են իրենց նշած ժամից հետո, երբ արդեն պաշտոնապես հայտնի կդառնա, որ Փաշինյանը և կառավարությունը հրաժարական չեն ներկայացնելու, իրենք սկսկելու են անհնազանդության ակցիաներ իրականացնել:
Նրանք պլանավորել են «պարալիզացնել» Հայաստանը՝ իր մարզերով և հատկապես Երևան քաղաքը: Այսինքն՝ իրենց նշած ժամից հետո ընդդիմությունը փակելու է Երևանի և տարբեր մարզերի փողոցներ, կաթվածահար է անելու երթևեկությունը:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմության հիմնական պլանը դեռևս սա է լինելու, բայց նաև մեխանիզմներ է փնտրում իշխանությունների վրա ազդելու և վարչապետի և կառավարության հրաժարականին հասնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձևավորում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: