ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի պատասխանը հայտնի է. ընդդիմադիր ուժերը որոշում են կայացրել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ուժերը համոզված են, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 12.00-ն հրաժարական չի ներկայացնելու՝ չնայած այն բանին, որ դեկտեմբերի 5-ին վերջիններս նման պահանջով էին հանդես եկել:

Ըստ մեր տեղեկությունների՝ 16 կուսակցությունները պլանավորել են իրենց նշած ժամից հետո, երբ արդեն պաշտոնապես հայտնի կդառնա, որ Փաշինյանը և կառավարությունը հրաժարական չեն ներկայացնելու, իրենք սկսկելու են անհնազանդության ակցիաներ իրականացնել:

Նրանք պլանավորել են «պարալիզացնել» Հայաստանը՝ իր մարզերով և հատկապես Երևան քաղաքը: Այսինքն՝ իրենց նշած ժամից հետո ընդդիմությունը փակելու է Երևանի և տարբեր մարզերի փողոցներ, կաթվածահար է անելու երթևեկությունը:

Մեր տեղեկություններով՝ ընդդիմության հիմնական պլանը դեռևս սա է լինելու, բայց նաև մեխանիզմներ է փնտրում իշխանությունների վրա ազդելու և վարչապետի և կառավարության հրաժարականին հասնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձևավորում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular