Դա ազատություն չէ՛, դա գարշելիությու՛ն է. Եվգենի Պետրոսյանը ժամանակակից կատակների մասին
ՄՇԱԿՈՒՅԹՌուսաստանի հանրահայտ հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը գնահատել է ժամանակակից հումորիստների անպարկեշտ կատակները: Յութուբյան “Эмпатия Манучи” ալիքին տված հարցազրույցի ընթացքում նա դատապարտել է նման ելույթները և ասել, որ հումորիստները՝ հանդիսատեսի հետ միասին, “ծայրաստիճան իջել են”:
-Հումորը պետք է բարի լինի: Ես հավատով մարդ եմ, ես սատանայություն եմ համարում այն, երբ երիտասարդ կինը բեմ է բարձրանում, ցույց տալիս իր հեռախոսը և նշում, թե ինչպես է այն վաստակել սեռական ճանապարհով, - նշել է Պետրոսյանը, - հանդիսատեսը ծափահարում է: Նա հավանություն է տալիս դրան: Ես հասկանում եմ, որ մենք սպառնալի դրության մեջ ենք գտնվում:
Հումորիստի կարծիքով, նման կատակների ժողովրդականության պատճառով, արտիստներն “իրենց հնարավորություններում ծայրաստիճան իջել են”:
-Դա ազատություն չէ՛, դա գարշելիությու՛ն է, - շեշտել է նա՝ եզրափակելով, որ ապագայում նման հումորը կարող է հանգեցնել նրան, որ արտիստները “հեռուստատեսությանը բոլոր մանրամասներով ցույց կտան, թե ինչ են անում զուգարանում”:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին այստեղ