ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա ազատություն չէ՛, դա գարշելիությու՛ն է. Եվգենի Պետրոսյանը ժամանակակից կատակների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուսաստանի հանրահայտ հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը գնահատել է ժամանակակից հումորիստների անպարկեշտ կատակները: Յութուբյան “Эмпатия Манучи” ալիքին տված հարցազրույցի ընթացքում նա դատապարտել է նման ելույթները և ասել, որ հումորիստները՝ հանդիսատեսի հետ միասին, “ծայրաստիճան իջել են”:

-Հումորը պետք է բարի լինի: Ես հավատով մարդ եմ, ես սատանայություն եմ համարում այն, երբ երիտասարդ կինը բեմ է բարձրանում, ցույց տալիս իր հեռախոսը և նշում, թե ինչպես է այն վաստակել սեռական ճանապարհով, - նշել է Պետրոսյանը, - հանդիսատեսը ծափահարում է: Նա հավանություն է տալիս դրան: Ես հասկանում եմ, որ մենք սպառնալի դրության մեջ ենք գտնվում:

Հումորիստի կարծիքով, նման կատակների ժողովրդականության պատճառով, արտիստներն “իրենց հնարավորություններում ծայրաստիճան իջել են”:

-Դա ազատություն չէ՛, դա գարշելիությու՛ն է, - շեշտել է նա՝ եզրափակելով, որ ապագայում նման հումորը կարող է հանգեցնել նրան, որ արտիստները “հեռուստատեսությանը բոլոր մանրամասներով ցույց կտան, թե ինչ են անում զուգարանում”:

 Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular