Շուռնուխցիները բացեցին ճանապարհը. մինչեւ հունվարի 2-3-ը կմնան իրենց տներում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչն ասել է, որ մինչեւ հունվարի 2-3-ը մնան տներում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Նա ասաց, որ այս պահին գյուղի բնակիչները բացել են Շուռնուխով անցնող մայրուղին։
«ԱԱԾ-ից ներկայացուցչի հետ խոսեցինք։ Մինչեւ հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Այնուհետեւ կհասկանան հետագա անելիքները։ Այս պահին ճանապարհը բաց է»,- ասաց Հովսեփյանը։