ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուռնուխցիները բացեցին ճանապարհը. մինչեւ հունվարի 2-3-ը կմնան իրենց տներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչն ասել է, որ մինչեւ հունվարի 2-3-ը մնան տներում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նա ասաց, որ այս պահին գյուղի բնակիչները բացել են Շուռնուխով անցնող մայրուղին։

«ԱԱԾ-ից ներկայացուցչի հետ խոսեցինք։ Մինչեւ հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Այնուհետեւ կհասկանան հետագա անելիքները։ Այս պահին ճանապարհը բաց է»,- ասաց Հովսեփյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular