Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հրամայականն է՝ մշակել ազգային անվտանգության քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական կուսակցությունները, հասարակական գործիչները ամփոփում են 2020 թվականը: 1or.am-ն այս առիթով զրուցել է Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ Միքայել Սողոմոնյանի հետ:

- Պարոն Սողոմոնյան, 2020թ. պատերազմից անցել է կարճ ժամանակ և ներկայում դեռևս շարունակվում են լայն հանրային քննարկումները մինչպատերազմական իրադարձությունների ու դրան նպաստած զարգացումների վերաբերյալ։ Այս առումով ի՞նչն է հատկապես Ձեզ համար ուշագրավ։

 - Արցախը նոր կամ վաղվա Արցախ ստեղծողները, պատերազմից հետո կրկին անցել են իրենց սև գործին։ Ի՞նչ էին անում նրանք մինչև պատերազմը և ինչո՞ւ էին հասել այդ ուժերը հենց պատերազմի նախօրեին: Նորաթուխ հեղափոխականների «Վաղվա Արցախ» կառուցելու «բլեֆը» սկզբում էկզոտիկ ու զվարճալի էր թվում, հետո այդ ամենի մասին շարունակ խոսելը դարձավ դեմագոգիայի դրսևորում, և բոլորն էլ սկսել էին հասկանալ, որ երկրի «հեղափոխականացման» խոստումները պարզապես հայաստանյան իշխանական պատվերն էր։ Հասարակությունն արձանագրեց, որ Արցախի իրականությունից, իշխող վարչակազմից դժգոհ մարդկանց վիրտուալ կամ ֆեյսբուքյան խոստումներով մատուցվող բարիքից բաժին հասավ միայն իշխող վարչակազմի վերարտադրությունը և կյանքի որակի վատացմանը։ Նոր կամ վաղվա Արցախի հիմնադիրների շուրջ հյուսված առասպելները շատ կարճ ժամանակում պայթեցին մինչև վերջ փչած փուչիկի պես։ Նրանց բարձրակարգ մասնագետ, հմուտ կառավարիչ և ուսյալ լինելու մասին հեքիաթներն այդ օրերին հետաքրքիր չէր անգամ քաղաքական կյանքից կտրված մարդու համար, քանի որ նույն այդ մարդուն նյարդայնացնում է փաշինյանական առոգանությամբ ելույթների ներքո տեղի ունեցող քաղաքական առևտուրը։ Մի խոսքով, այդ օրերին նեո-հեղափոխականությունը ձախողվել էր բոլոր ուղղություններով, բայց, թող զարմանալի չթվա, մնում էր իր դերում հենց այն պատճառով, քանի որ Նիկոլ Փաշինյանի համար, զուտ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից, Արցախում նման ցածր վարկանիշ ունեցող հեղափոխականը ձեռնտու էր։

- Կմանրամասնե՞ք, ինչ նկատի ունեք:

- Այս ուժերը ներկայացնում էին, որ իրենք ընտրությունների արդյունքները չեն ընդունում, որ ընտրված նախագահը լեգիտիմ չէ,  որ Արցախում խորհրդարանական ընդդիմություն չկա և իրենք պետք է լինեն երկրի ընդիմությունը, այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախում ընտրությունները ընթացել են հավուր պատշաճի, որ ընտրվել է լեգիտիմ նախագահ: Արցախի նախագահն էլ իր հերթին առանց ստորակետի տարբերության ընդունում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այս հարցում համընկնում էին Արցախի «լեգիտիմ» նախագահի և «միակ ընդիմադիր» հեղափոխական մարդկանց կարծիքները, չնայած, վերջիններս ներկայանում էին ներկայիս նախագահի ամենակոշտ քննադատողներ և միևնույն ժամանակ ՀՀ վարչապետի արցախյան հետևորդներ և պաշտպաններ: Դա այն էր,  ինչ երազում էր Նիկոլ Փաշինյանը՝ ունենալ Արցախում կամակատար իշխանություն և հլու հնազանդ ընդիմություն: Երկուսն էլ արդեն տևական ժամանակ մրցավազքի մեջ էին,  թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իրական նվիրյալը, բայց խնդիրն այն էր, որ այդ շահերը ոչ մի կերպ չէին համընկնում հանրային ու պետական շահի հետ։ Մեկ տիրոջ երկու ծառաներն իրար դեմ պայքարում էին ավելի լավ ծառա կոչվելու համար:

 - Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը թիվ մեկ, բայց ոչ գլխավոր պատասխանատուն է։ Ո՞վ կամ ովքե՞ր էին պարտության պատասխանատուները Ձեր կարծիքով։

- Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում, հաղթական լուրերով ժողովրդին խաբելու և մոլորեցնելու միջոցով կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ ստորագրվեց, որի ողջ պատասխանատվությունը այո՛ կրում է Նիկոլ Փաշինյանը և առանց ստորակետի տարբերության Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ընդունող Արցախի նախագահը: Բայց արդյո՞ք այս դավադրությանը մասնակից չեն նաև Արցախում իրենց կողմից ներդրված հեղափոխականները, որոնք հատուկ պատվերով փորձում են ամեն ինչ սևացնել: «Չեմլռելու, որովհետև նույնաձև ամեն ինչը չպիտի շարունակվի... » հայտարարում են Նիկոլ Փաշինյանի Արցախում կամակատար իշխանությունը և հլու հնազանդ ընդիմությունը, բայց արդյո՞ք նույն կերպ իրենք չեն շարունակում իրենց դեստրուկտիվ վարքագիծը:

- Ինչու եք Արցախի ներկայիս ղեկավարներին համարում դեստրուկտիվ:

- Իսկ դժվա՞ր է նկատել, որ Արցախի բարոյապես ոչ լեգիտիմ իշխանությունը և այս արհեստական ընդիմությունն իրենց գործողություններով քողարկում են Նիկոլի իրական հանցագործությունները հայ ազգի նկատմամբ: Փաշինյանի հլու հնազանդ ընդիմությունը  Արցախի կամակատար իշխանությունից այսօր պատվեր է ստացել, որ քննադատի իշխանությանը: Պետք է ասեն, որ ամեն ինչ վատ է, պետք է ասեն, որ մենք ենք առաջնային դիրքերում և միակ ընդդիմությունը՝ հանրապետությունում։ Այդ ընթացքում սևացնեն ազգային մտածողներին, հայեցի գործողներին: Պառակտեցին հասարակությանը և բաժանեցին սևերի և սպիտակների, սա՞ է ընդդիմությունը: Արցախն այլևս այդ խոսքերը լսելու կարիք չունի, այլ կոնկրետ քայլերի, կոնկրետ խոսքերի, կոնկրետ առաջարկությունների կարիք ունի։ Եվ անցել են այն ժամանակները, որ ամեն ինչ սևացնելով, «ամեն ինչ վատ է» սկզբունքով հաջողությունների կարելի է հասնել։

- Ձեր մատնանշած իրականությունն ի՞նչ մարտահրավեր է նետում Արցախին ու մսնավորապես՝ «Արդարություն» կուսակցությանը, ինչպիսի՞ պատկերացումներ ունեք ապագայի վերաբերյալ։

 - Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Արցախում այլևս չգեներացվեն կեղծ օրակարգեր և չշեղեն հասարակության ուշադրությունը այն հիմնախնդիրներից, որոնց առջև կանգնած ենք բոլորս: Թույլ չենք տալու, որպեսզի կրկնվի 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը՝ երբ բազմաթիվ «ընդիմադիր խմբակներ» շեղեցին հասարակության ուշադրությունն իրական ընդդիմությունից և օգնեցին գործող իշխանության վերարտադրմանը: Այսօրվա հրամայականն է՝ մշակել ազգային անվտանգության քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, ուղենշելու համար, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի միասնական պետական քաղաքականություն պետք է իրականացվի: Հակառակ դեպքում կփաստենք, որ մենք ունակ չեղանք դասեր քաղելու և վերակազմակերպվելու:

 

Վերա Ներսիսյան

ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Ամենադիտված