Պատմության այս օրը (հունվարի 11)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - «Շնորհակալության» միջազգային օր, Ռուսաստան՝ Արգելանոցների և ազգային այգիների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1924 - Երևանում հիմնադրվել է «Գիրք» հրատարակչական ընկերությունը Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։
1947 – ծնվել է նշանավոր ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:
1972 – վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:
1990 - Ադրբեջանի Շահումյանի և Խանլարի շրջաններից սկսել են արտաքսել հայ բնակչությանը, այդ նպատակով առաջին անգամ սկսել են օգտագործվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա:
2001 - Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը:
- Ռոբերտ Նազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:
2002 – վախճանվել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյը:
2006 - Թբիլիսիի քաղաքային դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանին:
2007 - Ապարան քաղաքում 106 մարդ է թունավորվել խմելու ջրից: Տուժածներից 16-ի մոտ բժիշկները հայտնաբերել են դիզենտերիայի բացիլ:
2010 - վախճանվել է հայ ճանաչված գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանը։
2010 - վախճանվել է սաքսոֆոնիստ, ջազմեն Գեորգի Գարանյանը;
2016 - հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
2019 - Իսպանիայում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, որոնցից մեկը մասնակցել է Ամերիկայի վերջին բաց առաջնությանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
340 – ծնվել է Հռոմի կայսր Թեոդոսիոս 1-ինը, որը եղել է միացյալ Հռոմեական կայսրության վերջին կայսրը:
1503 — ծնվել է իտալացի գեղանկարիչ, մաներիզմի առաջատար հետնորդ Ֆրանչեսկո Պարմիդժանիոն:
1545 — ծնվել է իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Գուիդոբալդո դել Մոնտյեն:
1569 — Անգլիայի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի է ունեցել Անգլիայի պատմության մեջ առաջին վիճակախաղը:
1693 - Սիցիլիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում վախճանվել է մոտ 60 հազար մարդ։
1700 — Ռուսաստանում Բյուզանդական օրացույցի փոխարեն մտցվել է Յուլյան օրացույցը, ըստ որի 7208 թվականի դեկտեմբերի 31-ին հաջորդել է 1700 թվականի հունվարի մեկը:
1755 – ծնվել է ԱՄՆ-ի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը:
1787 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները։
1801 - վախճանվել է իտալացի երգահան, ավելի քան 80 օպերաների հեղինակ Դոմենիկո Չիմարոզան։
1803 — Մոնրոն և Լիվինգտոնը ԱՄՆ-ից ուղևորվել են Փարիզ նպատակ ունենալով գնել Նոր Օռլեանը, արդյունքում ԱՄՆ-ը ձեռք է բերել ամբողջ Լուիզիանա նահանգը:
1879 - Անգլիան պատերազմ է հայտարարել զուլուսներին, և սկսվել է անգլո-զուլուսական պատերազմը։
1909 — Նյու-Յորքից Ֆիլադելֆիա է ուղևորվել առաջին կանացի ավտոարշավը:
1917 — Ռուսաստանի տարածքում ստեղծվել է առաջին արգելանոցը՝ Բարգուզինյան արգելանոցը և այդ օրվանից այդ օրը Ռուսաստանում նշվում է որպես Արգելանոցների օր:
1922 — կանցլեր Լեոնարդ Թոմսոնը դարձել է առաջին մարդը, որի դիարբետի բուժման համար օգտագործվել է ինսուլինը:
1935 - Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը և դարձել առաջին կին օդաչուն, ում հաջողվել է դա կատարել։
1941 – վախճանվել է շախմատի աշխարհի երկրորդ չեմպիոն գերմանացի Էմանուել Լասկերը:
1946 — թագավոր Զոգային գահընկեց անելուց հետո Ալբանիան հայտարարվել է ժողովրդական հանրապետություն:
1963 — Լոս-Անջելոսում բացվել է Whisky a Go Go անունը կրող առաջին դիսկոտեկան:.
1966 - բացվել է Թբիլիսիի մետրոպոլիտենը, որը Հարավային Կովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում։
1972 - ծնվել է ռուս ճանաչված հաղորդավար և դերասան Անդրեյ Մալախովը։
1972 - Արևելյան Պակիստանը վերանվանվել է Բանգլադեշի։
1974 — Քեյփթաունում Սյու Ռոզենկովիչը ծնել է վեց երկվորյակի և բոլոր ծնվածները առաջին անգամ կենդանի են մնացել:
1993 - եթեր է հեռարձակվել WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն։
2011 — դադարերցվել է Windows XP օպերացիոն համակարգի կողմից Service Pack 3 ծրագրի ընդանուր առակցությունը:
2014 — վախճանվել է իսրայելցի զինվորական, քաղաքական և հասարակական գործիչ Արիել Շարոնը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը