ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - «Շնորհակալության» միջազգային օր, Ռուսաստան՝ Արգելանոցների և ազգային այգիների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1924 - Երևանում հիմնադրվել է «Գիրք» հրատարակչական ընկերությունը Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։

1947 – ծնվել է նշանավոր ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:

1972 – վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:

1990 - Ադրբեջանի Շահումյանի և Խանլարի շրջաններից սկսել են արտաքսել հայ բնակչությանը, այդ նպատակով առաջին անգամ սկսել են օգտագործվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա:  

2001 - Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը:

 - Ռոբերտ Նազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:

2002 – վախճանվել է  ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյը:

2006 - Թբիլիսիի քաղաքային դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանին:

2007 - Ապարան քաղաքում 106 մարդ է թունավորվել խմելու ջրից: Տուժածներից 16-ի մոտ բժիշկները հայտնաբերել են դիզենտերիայի բացիլ:

2010 - վախճանվել է հայ ճանաչված գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանը։

2010 - վախճանվել է սաքսոֆոնիստ, ջազմեն Գեորգի Գարանյանը;

2016 - հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

2019 - Իսպանիայում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, որոնցից մեկը մասնակցել է Ամերիկայի վերջին բաց առաջնությանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

340 – ծնվել է Հռոմի կայսր Թեոդոսիոս 1-ինը, որը եղել է միացյալ Հռոմեական կայսրության վերջին կայսրը:

 1503 — ծնվել է իտալացի գեղանկարիչ, մաներիզմի առաջատար հետնորդ Ֆրանչեսկո Պարմիդժանիոն:

1545 — ծնվել է իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Գուիդոբալդո դել Մոնտյեն:

1569 — Անգլիայի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի է ունեցել Անգլիայի պատմության մեջ առաջին վիճակախաղը:

1693 - Սիցիլիայում տեղի ունեցած  ուժեղ երկրաշարժի արդյունքում վախճանվել է մոտ 60 հազար մարդ։

1700 — Ռուսաստանում Բյուզանդական օրացույցի փոխարեն մտցվել է Յուլյան օրացույցը, ըստ որի 7208 թվականի դեկտեմբերի 31-ին հաջորդել է 1700 թվականի հունվարի մեկը:

1755 – ծնվել է ԱՄՆ-ի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը:

1787 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները։

1801 - վախճանվել է իտալացի երգահան, ավելի քան 80 օպերաների հեղինակ Դոմենիկո Չիմարոզան։

1803 — Մոնրոն և Լիվինգտոնը ԱՄՆ-ից ուղևորվել են Փարիզ նպատակ ունենալով գնել Նոր Օռլեանը, արդյունքում ԱՄՆ-ը ձեռք է բերել ամբողջ Լուիզիանա նահանգը:

 1879 - Անգլիան պատերազմ է հայտարարել զուլուսներին, և սկսվել է անգլո-զուլուսական պատերազմը։

1909 — Նյու-Յորքից Ֆիլադելֆիա է ուղևորվել առաջին կանացի ավտոարշավը:

1917 — Ռուսաստանի տարածքում ստեղծվել է առաջին արգելանոցը՝ Բարգուզինյան արգելանոցը և այդ օրվանից այդ օրը Ռուսաստանում նշվում է որպես Արգելանոցների օր:

1922 — կանցլեր Լեոնարդ Թոմսոնը դարձել է առաջին մարդը, որի դիարբետի բուժման համար օգտագործվել է ինսուլինը:

1935 - Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը և դարձել առաջին կին օդաչուն, ում հաջողվել է դա կատարել։

1941 – վախճանվել է շախմատի աշխարհի երկրորդ չեմպիոն գերմանացի  Էմանուել Լասկերը:

1946 — թագավոր Զոգային գահընկեց անելուց հետո Ալբանիան հայտարարվել է ժողովրդական հանրապետություն:

1963 — Լոս-Անջելոսում բացվել է  Whisky a Go Go անունը կրող առաջին դիսկոտեկան:.

1966 - բացվել է Թբիլիսիի մետրոպոլիտենը, որը Հարավային Կովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում։

1972 - ծնվել է ռուս ճանաչված հաղորդավար և դերասան Անդրեյ Մալախովը։

1972 - Արևելյան Պակիստանը վերանվանվել է Բանգլադեշի։

1974 — Քեյփթաունում Սյու Ռոզենկովիչը ծնել է վեց երկվորյակի և բոլոր ծնվածները առաջին անգամ կենդանի են մնացել:

1993 - եթեր է հեռարձակվել WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն։

2011 — դադարերցվել է Windows XP օպերացիոն համակարգի կողմից Service Pack 3 ծրագրի ընդանուր առակցությունը:

2014 — վախճանվել է իսրայելցի զինվորական, քաղաքական և հասարակական գործիչ Արիել Շարոնը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular