Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան գումար կտնտեսեն սպառողները գազի գնի իջեցումից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է գազամատակարար ընկերության ներկայացրած սակագնային հայտի ուսումնասիրությունը։ Հանձնաժողովը պատրաստվում է այն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում, որպեսզի նոր սակագները գործողության մեջ մտնեն հաջորդ տարվա հունվարի 1–ից։ Այսինքն՝ այն պահից, երբ կլրանա սակագնային նախորդ փոփոխության վեց ամիսը։ 
Հիշեցնենք, որ էներգետիկայի մասին օրենքը թույլատրում է վերանայել սակագները գործողության մեջ մտնելուց առնվազն վեց ամիս հետո։ Գործող սակագները կիրառվում են հուլիսի 1–ից։ 

Հազվադեպ երևույթ է, որ սակագները վերանայվելու են կիրառվելուց ընդամենը վեց ամիս հետո։ Առավել ևս, երբ խոսքը նվազման մասին է, որի նախաձեռնությամբ հանդես է գալիս գազամատակարար ընկերությունը։ 

Պարզ հաշվարկներով, գազի սակագնի նվազեցման արդյունքում հայաստանյան բաժանորդները կխնայեն տարեկան գրեթե 30 մլն դոլար։ Եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունենալու գազի գնի նախորդ նվազեցումից ընդամենը վեց ամիս հետո, ապա ֆինանսական արդյունքը շատ ավելի մեծ կլինի։ Հուլիսի 1–ից գործողության մեջ մտած սակագների տարեկան տնտեսումը ևս գնահատվում է առնվազն 30 մլն դոլար։ 

Իհարկե, տնտեսումների հիմնական մասը բաժին է ընկնում խոշոր սպառողներին կամ տնտեսությանը։ Սակայն օգտագործվող գազի դիմաց բավական լուրջ գումարի խնայողություն կունենան նաև բնակիչ–սպառողները։ Առավել ևս` անապահով խավերը։ 
Մոտավոր հաշվարկներով, գազի սպասվող էժանացման արդյունքում բնակչության մոտ ձևավորվող խնայողությունը հասնում է գրեթե 10 մլն դոլարի։ Մնացած շուրջ 20 միլիոնը բաժին կհասնի տնտեսության հատվածին։ Այսինքն՝ տնտեսվարողներն օգտագործված նույն քանակությամբ գազի դիմաց գազամատակարար ընկերությանն այդքանով պակաս կվճարեն, ինչը քիչ գումար չէ Հայաստանի տնտեսության համար։ 

Սակագների նվազեցումը լուրջ նշանակություն կունենա հատկապես ջերմոցային տնտեսության և վերամշակմամբ զբաղվող կազամակերպությունների գործունեության համար։ Այն կնպաստի ինչպես արտադրության ծավալների ավելացմանը, այնպես էլ արտադրանքի մրցունակության բարձրացմանը։ Գաղտնիք չէ, որ մի կողմից տնտեսական ոչ բարվոք պայմանների, մյուս կողմից գազի թանկ լինելու պատճառով վերջին տարիներին բազմաթիվ փոքր ջերմոցային տնտեսություններ ստիպված էին ձմռան ամիսներին դադարեցնել իրենց գործունեությունը։ Սա լավ հնարավորություն կլինի այդ պրակտիկայից հրաժարվելու համար։ 

Գազի էժանացումը կարևոր խթան կհանդիսանա ոլորտում ներդրումների ներգրավման ճանապարհին։ 

Սակագների իջեցումն անշուշտ դրական ազդեցություն կունենա նաև տնտեսության այլ ոլորտներում արտադրության ինքնարժեքի նվազեցման, մրցունակության բարձրացման վրա։ Սակայն շատ կարևոր է, որպեսզի տնտեսավարողներն այդ հնարավորություններն արդյունավետ օգտագործեն և գազի սակագնի նվազեցումը ծառայեցնեն նաև իրենց արտադրության արտադրողականության բարձրացմանը։ Մի բան, ինչը արտաքին ու ներքին սպառման շուկաներում կավելացնի նրանց մրցակցային հնարավորությունները։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ
Ամենադիտված