Պատմության այս օրը (հունվարի 16)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բիթլզի համաշխարհային օր, Իսրայել՝ Դրոշի օր կամ Դավթի աստղի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1894 - ծնվել է բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը:
1910 – ծնվել է առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Արշավիր Դարբնինը:
1921- Հայաստանի կոմկուսի Երևանի կազմակերպության առաջին կոնֆերանսում կուսակցության Երևանի քաղկոմի քարտուղար է ընտրվել Աղասի Խանջյանը:
1924 - Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը վերանվանվել է Լենինի անունով (այժմ` Հանրապետության հրապարակ):
1969 - կայացել է Հայաստանի մշակույթի աշխատողների առաջին համագումարը:
1972 – վախճանվել է ամերիկահայ դերասան, դաշնակահար Ռոս Բաղդասարյանը:
1989 – Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:
2002 - նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նորաստեղծ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ է նշանակվել Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մանվել Բադալյանը:
2006 - ՄԱԿ֊-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) զգուշացրել է, որ թռչնագրիպը կարող է արդեն դուրս եկած լինել Թուրքիայի սահմաններից և հորդորել է Հայաստանին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային խստացնել կանխարգելիչ միջոցառումները:
2007 - վախճանվելէ Իսրայելի քնեսետի պատգամավոր, Իսրայել - Հայաստան խորհրդարանական խմբի երկարամյա ղեկավար Յուրի Շտեռնը:
2008 - ամփոփվել է «Հայկական երկաթուղի» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթը, որը շահել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը:
2013 – սպանվել է ազգությամբ եզդի, ռուսաստանյան քրեական հեղինակություն, օրենքով գող Ասլան Ուսոյանը, որը հայտնի է «ԴեդՀասան» մականունով։
2020 - Կառավարության դիմաց ցույցի հավաքված անասնապահները բողոքել են հունվարի 15-ից մորթը միայն սպանդանոցներում լինելը սահմանափակող կառավարության որոշման դեմ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 27 – Գայոս Օկտավիանոսը Հռոմեական սենատի կողմից ստացել է «Օգոստոս» կոչումը` դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:
929 — Կորդովայի էմիր Աբդ-ար-Ռահման 3-րդ ըստ անալով խալի ֆիկոչում Կորդովան հայտարարել է անկախ խալիֆություն:
1547 – թագադրվել է ամենայն Ռոսիո առաջին ցար Իվան 4-րդ Ահեղը:
1581 - Անգլիայի պառլամենտը կաթոլիկությունը հայտարարվում է օրենքից դուրս: