Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարեգործությունը լավություն չէ, այլ պարտականություն». բարեգործները՝ իրենց կատարածի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի սկզբին հակառակորդի սանձազերծած պատերազմի ժամանակ և դրանից հետո հասարակությունը ոտքի կանգնեց ոչ միայն ֆիզիկապես, այլև նյութապես՝ օգնելու Արցախի կառավարությանն ու ժողովրդին:

Արցախի Հանրապետության կառավարության հատուկ հաշվեհամարին մայիսի 2-ի դրությամբ ԼՂՀ-ի արտաբյուջետային հաշվին մուտքագրված հանգանակված գումարները կազմում են 2,043,861,114 դրամ, 2,892,107դոլար, 70,203 եվրո և 57,147,032 ռուսական ռուբլի:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է Պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: ԼՂՀ կառավարությունն Արցախի ողջ բնակչության անունից իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Orer.am-ը փորձեց հայ գործարարների հետ զրույցում պարզել, թե վերջիններս ինչ ներդրում են ունեցել այս հայրենանվեր գործում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից Orer.am-ին տեղեկացրեցին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500-հազարական դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին: Ընկերությունը կմարի նրանց էլեկտրաէներգիայի օգտագործման դիմաց գոյացած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի նրանց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախին փոխանցվել է 500 հազար դոլար և 2000-ական դոլար է տրամադրվել ապրիլյան պատերազմի օրերին զոհվածների ընտանիքներին:

«Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է Արցախի Հանրապետության հետ և նույնիսկ բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել թե´ Արցախից, թե´ ՀՀ ՊՆ-ից, որոնցից վերջինն ստացել են ապրիլի 12-ին՝ ԼՂՀ փոխվարչապետի կողմից:

Նա նաև հավելեց, որ «Սիլ գրուպ» բարեգործական հիմնադրամը կրթական, սոցիալական, մշակութային ծրագրերի է մասնակցում և վերջին շնորհակալագիրը, որը ստացել են Արցախի կառավարությունից, արցախյան տնաշինության ծրագիրն է եղել, որի շրջանակում կառուցված բնակարանները պետք է տրամադրվեն երիտասարդ ընտանիքներին:

«Այսինքն՝ մեր կողմից Արցախին ցուցաբերած օգնությունը մեկանգամյա չէ, այլ տարիների պատմություն ունի»,- ասաց Ա. Մկրտչյանը:

Գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել:

«Առաջնահերթ՝ առաջնագիծ է ուղարկվել զինվորներին անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ դեղորայք: Դրանից զատ՝ Գագիկ Ծառուկյանը նաև ֆինանսական աջակցություն է տրամադրել, որի չափը բարձրաձայնելը նպատակահարմար չեմ գտնում, դա նաև Գագիկ Ծառուկյանի մոտեցումն է: Եթե անհրաժեշտություն լինի օգնության չափի մասին բարձրաձայնել, ապա համապատասխան մարմիններից կարող եք տեղեկանալ տրամադրված ֆինանսական աջակցության չափի մասին, սակայն ուզում եմ տեղեկացնել, որ այդ օգնությունը չի եղել միանվագ: Դա շարունակական է և այս պահին էլ, անհրաժեշտության դեպքում անձնապես Գագիկ Ծառուկյանի կողմից համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերվում է»,- ասաց Ի. Տոնոյանը:

«Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների համասեփականատեր Ալեքսան Զաքարյանն էլ Orer.am-ին տեղեկացրեց, որ կտրականապես դեմ է բարձրաձայնել իրենց ցուցաբերած օգնության մասին, քանի որ իրենք ոչ թե լավություն են անում, այլ իրենց պարտքն են կատարում.

«Մենք կոնկրետ հարցեր ենք լուծում և հարցերը լուծում ենք շարունակական: Ոչ թե մեկ օրում ինչ-որ բան ենք տալիս ու կանգնում, ասում այդ մասին, այլ դա անում ենք շարունակական: Ես չեմ կարծում, որ դա գովազդի համար է արվում: Մենք լավություն չենք արել, որ մեզ շնորհակալություն հայտնեն: Օրինակ՝ մեր աշխատողները բազմիցս գումար են հավաքել և փոխանցել, բայց դա նրանց անձնական գործն է, և ես չեմ էլ հետաքրքրվել, թե ով ինչքան գումար է տվել: Մարդը կարող է իր վերջին տասը դրամն է տվել, հարց է ծագում՝ ե՞ս եմ շատ գումար տվել, թե՞ ինքը:

Այդ տղաները գնացել են սահման, կռվում են, ցավոք, զոհվում են, վիրավորվում են և հիմա մենք նրանց լավությո՞ւն ենք անում, ես չեմ հասկանում: Մեր պարտքն է օգնել այդ ընտանիքներին, որը պետք չէ գովազդել: Եթե օգնություն ստացողը կգտնի նպատակահարմար, կա´մ կասի, կա´մ չի ասի այդ մասին, բայց կարծում եմ, որ մենք մեր պարտքն ենք կատարում, որովհետև չենք կարողացել գնալ-կռվել, քանի որ մեր աշխատանքն ենք կատարում և նրանք մեր փոխարեն գնացել և մեզ են պաշտպանում: Իսկ այն, ինչ մենք կատարում ենք, մեկանգամյա չէ, միշտ էլ արել ենք, հիմա ավելի շատ ենք անում, բայց, թե ինչ ենք անում, դա մենք գիտենք, մեկ էլ նրանք, ում համար անում ենք»,- ասաց Ալեքսան Զաքարյանը:

Արմինե Գրիգորյան

Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերըԻրանի հարվածից Ալիևը դողէրոցքի մեջ է․ Իսրայելի հատուկ ուժերն Արցախում են․ Արմեն Այվազյան. Life Armenia (տեսանյութ)Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր«Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից ՄասիսՀայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն ԽաչատուրյանՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետՈւկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստինԻսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում հարվածել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտիԻսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակիԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆՎերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկումՓաշինյանը Մոսկվայում է․ Ովքեր էին դիմավորում օդանավակայանում15-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿՊուտինը Թուրքմենստանում կհանդիպի Իրանի նախագահի հետՄիրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձելՉենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնականԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են խառնվել «Խաղաղության պայմանագրի» շուրջ տարվող աշխատանքին, այնինչ այդ աշխատանքի հիմնական մասը Ռուսաստանում է արվել․ ՈւշակովՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՊարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ. 1 անձ կալանավորվել էՇուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. 2 անձ է կալանավորվել (տեսանյութ)Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերԷներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո»Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտելԻրանը մշակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին հակազդելու «Դիմադրության պակտ». TasnimԻնչ դիրքեր են զբաղեցնում հայ գրոսմայստերները Ղազախստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարումՆիժնի Նովգորոդում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ Քանի՞ տուժած կա «Դոմուս»-ում հրդեհիցՀայտնի է «Դոմուս» կահույքի սրահի հրդեհի պատճառը Չի հասել ջրի ծորակին․ նոր մանրամասներ 15-ամյա երեխայի մահվան դեպքից «Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինի
Ամենադիտված