Ես սխալ եմ համարում, որ հայտարարվեց, որ օծանելիք ու ժամացույց են գողացել վարչապետի տնից. պահը հուզական էր. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻմ դիվանագիտական անձնագիրն էլ իմ աշխատասենյակում է հիմա, պարզապես իմ սենյակ չի հաջողվել մտեն, կարող էին նաեւ դիպլոմս գողանալ, հիմա վարչապետինը գողացել են: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով նրան, որ օրերս համացանցում ցուցադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
«Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ինտրիգ կա նրա մեջ, որ կարելի է որեւէ պաշտոնյայի անձնագիր կամ այլ փաստաթուղթ գողանալ: Եթե կարելի է մտնել վարչապետի տուն ու հեռախոս գողանալ, ապա հաստատ կարելի է նաեւ մտնել աշխատասենյակ անձնագիրը գողանալ, ես դրանում վստահ եմ: Ինչո՞ւ պետք է բոլոր փաստաղթերի մասին հայտարարվեր: Ես ձեզ ասում եմ՝ բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր: Ես ընդհանրապես սխալ եմ համարում, որ հայտարարվեց, որ օծնելիք ու ժամացույց են գողացել, որովհետեւ շատ անձնական ու ոչ կարեւոր բան է, պետք էր միայն քրգործով տալ: Ուղղակի պահը հուզական լինելով ասվել է, որ ինչքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացել են օծանելիք կամ հեռախոս»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը ցնդաբանություն համարեց տարածվող լուրերը, թե ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են բաժավել. «Ենթադրեքն ճիշտ է, հազարավոր անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին, դա ի՞նչ կապ ունի վարչապետի անձնագրի հետ: Ո՞րն է էդտեղ ինտրիգը»: