ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես սխալ եմ համարում, որ հայտարարվեց, որ օծանելիք ու ժամացույց են գողացել վարչապետի տնից. պահը հուզական էր. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ դիվանագիտական անձնագիրն էլ իմ աշխատասենյակում է հիմա, պարզապես իմ սենյակ չի հաջողվել մտեն, կարող էին նաեւ դիպլոմս գողանալ, հիմա վարչապետինը գողացել են: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով նրան, որ օրերս համացանցում ցուցադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

«Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ինտրիգ կա նրա մեջ, որ կարելի է որեւէ պաշտոնյայի անձնագիր կամ այլ փաստաթուղթ գողանալ: Եթե կարելի է մտնել վարչապետի տուն ու հեռախոս գողանալ, ապա հաստատ կարելի է նաեւ մտնել աշխատասենյակ անձնագիրը գողանալ, ես դրանում վստահ եմ: Ինչո՞ւ պետք է բոլոր փաստաղթերի մասին հայտարարվեր: Ես ձեզ ասում եմ՝ բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր: Ես ընդհանրապես սխալ եմ համարում, որ հայտարարվեց, որ օծնելիք ու ժամացույց են գողացել, որովհետեւ շատ անձնական ու ոչ կարեւոր բան է, պետք էր միայն քրգործով տալ: Ուղղակի պահը հուզական լինելով ասվել է, որ ինչքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացել են օծանելիք կամ հեռախոս»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը ցնդաբանություն համարեց տարածվող լուրերը, թե ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են բաժավել. «Ենթադրեքն ճիշտ է, հազարավոր անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին, դա ի՞նչ կապ ունի վարչապետի անձնագրի հետ: Ո՞րն է էդտեղ ինտրիգը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular