Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւը պատերազմելու «դաբռո՞» է ստացել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է սահմանի հարավային հատված: Ադրբեջանական ԶԼՄ-ները հատուկ նշում են, որ նա զինվորական հագուստով է եղել:
Նախօրեին Ալիեւը նամակ էր ուղարկել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Թրամփին շնորհավորելով, Ալիեւը նամակը գրեթե ամբողջությամբ նվիրել էր Ղարաբաղի խնդրին եւ դրա «արդարացի լուծման» պահանջին: Դրանում հիշատակվում են «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավումը», ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, միջազգային տարբեր կազմակերպությունների բազմաթիվ բանաձեւերը եւ դրանց կատարման անհրաժեշտությունը:

Նամակն ըստ էության հիշեցնում է վերջնագիր: Ընդհանրապես, Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունները հիշեցնում են գլոբալ շանտաժ, ամենաթողության եւ պատերազմի վերսկսման սպառնալիքներ: Նամակում, օրինակ, խոսք չկա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Հետաքրքիր է, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը «պատասխանել» էր Ալիեւին, նրան հիշեցնելով հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունները:

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն է սկսել, որը տեւելու է նոյեմբերի 11-18-ը: Այդ մասին Ադրբեջանը պարտավոր էր տեղեկացնել միջազգային կառույցներին, սակայն դա չի արել: Ներգրավված է մոտ 60 հազար զինծառայող, մեծ քանակությամբ տեխնիկա: Զուգահեռ, հայտարարվել է, որ Ադրբեջանը իբր պաշտպանական համակարգերի մատակարարման համաձայնություն ունի Իսրայելի հետ եւ շուտով մեծ քանակի սպառազինություն է ստանալու Պակիստանից: Թեեւ, սա ավելի շատ բլեֆ է, քան իրականություն:

Ադրբեջանում պատրաստվում են ընդունել ռազմական դրության մասին նոր օրենք, որը խստացվելու է նախորդ նման ակտերի համեմատ:
Զուգահեռ, վերջին շրջանում Ադրբեջանը սրել է իրավիճակը սահմանին, մասնավորապես Արցախի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածներում, Թալիշի շրջանում:
Այս ֆոնին, Ալիեւը զինվորական հագուստով հայտնվում է հարավային հատվածում, այդ թվում Լելե Թեփեում, որտեղ ահռելի ամրություններ են կառուցվել:

Հետաքրքիր է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո հարավային սահման էր այցելել նաեւ Սերժ Սարգսյանը, բայց՝ քաղաքացիական հագուստով, Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ: Դա սահմանի այդ հատվածի «ճանաչումն» էր: Սակայն նա հյուսիսային սահման՝ մասնավորապես Թալիշի հատված, չայցելեց, որտեղ հայկական կողմը եւս ունեցել էր տարածքային կորուստ: Սահմանի այդ հատվածը փաստացի «բաց» էր մնացել:

Վերջերս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ եւ սկսել Թալիշի վերաբնակեցումը: Դժվար է ասել՝ ում նախաձեռնությամբ եւ ինչ նպատակով էր այդ հայտարարությունը, սակայն Ադրբեջանում նման «նրբությունները» բավական սուր են ընկալում: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմում Ալիեւի նպատակներից մեկն էլ հայկական որեւէ բնակավայր գրավելն էր, եւ «ամենահարմարը» հենց Թալիշն էր: Այդ օրերին Ադրբեջանը հայտարարում էր մեկ Մատաղիսի, մեկ Թալիշի գրավման մասին, եւ Ադրբեջանի հանրությունը մինչ օրս համոզված է, որ Թալիշը գտնվում է իրենց վերահսկողության տակ:

Շարմազանովի հայտարարությունը ծանր հարված էր այդ «հավատամքին»: Հենց այդ հատվածում Ադրբեջանը գնաց իրավիճակի լարման, հատկապես վերջին երկու օրերին:
Ընդհանրապես, հայկական քաղաքականության բնույթն արդեն չափազանց լուրջ վտանգ ու սպառնալիք է դառնում: Նաեւ այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը փաստացի «ստացել» է պատերազմի իրավունք եւ հայկական կողմի հանդեպ վախերը հաղթահարելու հնարավորություն:

Ինչ ասես արժեր միայն իսկանդերների պատմությունը, երբ հայտարարվեց, որ դրանք հայկական կողմը ուներ նաեւ ապրիլյան պատերազմից առաջ: Սակայն հարցին, թե ինչու դա չի կիրառվել, հայ պաշտոնյաներն ու մերձ շրջանակները հակադարձում էին, թե դա լայնածավալ պատերազմի կհանգեցներ:

Ի՞նչ կարիք կար ընդհանրապես այդ մասին խոսել ու նման «թեզեր» առաջ քաշել: Փաստացի, Ադրբեջանին «երաշխիքներ» տրվեցին, որ եթե չլինի «լայնածավալ պատերազմ», հեռահար զենքերը չեն կիրառվելու:

Իսկ Ադրբեջանին ամենեւին էլ պետք չէ «լայնածավալ պատերազմը», նա ստացել է «լոկալ» պատերազմներով իր խնդիրները լուծելու եւ գլոբալ շանտաժի «իրավունքը»:
Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է այցելել Թալիշ, եւ ի՞նչ հագուստով՝ քաղաքացիակա՞ն, թե զինվորական: Եվ ինչու Ալիեւը հարավային հատված չի այցելել քաղաքացիական հագուստով, ինչպես Սարգսյանը Սանկտ Պետերբուրգից հետո:

Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված