Որոշվել է. Սեյրան Օհանյանը ՀՀԿ ընտրացուցակով պատգամավոր կդառնա. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն «Փաստ»-ը գրել էր, պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու ծրագրերը տապալվեցին, և Վիկտոր Դալլաքյանը կուսակցաշինության հարցում «մենակ ու որբ» մնաց:
Խոսակցություններ եղան, թե Սեյրանին հասկացրել են, որ իր դեմ կոմպրոմատներ կան և այլն: Բայց անցյալ շաբաթավերջին սրընթաց զարգացումներ եղան:
«Փաստ»-ի աղբյուրի տվյալներով` Օհանյանի մտերիմ ընկերներից երեքը նախ` հանդիպել են ՀՀ նախագահին` գեներալի հետ հաշտության եզրեր գտնելու ակնկալիքով, այնուհետև` դրական պատասխան ստանալով, հանդիպել են Օհանյանի հետ և համոզել, որ պետք չէ վտանգավոր խաղերի մեջ մտնել:
Ինչևէ, նրանց երկար զրույցը գերազանց վերջաբան է ունեցել: Օհանյանն այլևս ընդդիմադիր դիրքերից հանդես չի գա:
Որոշվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա ՀՀԿ–ի ցուցակով կդառնա պատգամավոր` ընդգրկվելով ցուցակի առաջին տասնյակի մեջ: