ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշվել է. Սեյրան Օհանյանը ՀՀԿ ընտրացուցակով պատգամավոր կդառնա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն «Փաստ»-ը գրել էր, պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու ծրագրերը տապալվեցին, և Վիկտոր Դալլաքյանը կուսակցաշինության հարցում «մենակ ու որբ» մնաց:

Խոսակցություններ եղան, թե Սեյրանին հասկացրել են, որ իր դեմ կոմպրոմատներ կան և այլն: Բայց անցյալ շաբաթավերջին սրընթաց զարգացումներ եղան:

«Փաստ»-ի աղբյուրի տվյալներով` Օհանյանի մտերիմ ընկերներից երեքը նախ` հանդիպել են ՀՀ նախագահին` գեներալի հետ հաշտության եզրեր գտնելու ակնկալիքով, այնուհետև` դրական պատասխան ստանալով, հանդիպել են Օհանյանի հետ և համոզել, որ պետք չէ վտանգավոր խաղերի մեջ մտնել:

Ինչևէ, նրանց երկար զրույցը գերազանց վերջաբան է ունեցել: Օհանյանն այլևս ընդդիմադիր դիրքերից հանդես չի գա:

Որոշվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա ՀՀԿ–ի ցուցակով կդառնա պատգամավոր` ընդգրկվելով ցուցակի առաջին տասնյակի մեջ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular