Մտահոգություններ գազի գնի վերանայման հարցի, բանկերի բարձր տոկոսադրույքների վերաբերյալ․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման մասին օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական հանդիպումից հետո գործարարներն առանձնազրույց են ունեցել վարչապետի հետ, որի ընթացքում մի շարք մտահոգություններ են առաջ քաշվել:
Մասնավորապես խոսվել է գազի գնի վերանայման հարցի, բանկերում տարվող բարձր տոկոսադրույքներով վարկային քաղաքականության խնդիրների մասին: Վարչապետը պարզաբանել է, որ կառավարությունն իրավասություն չունի բանկերին տոկոսադրույքների մասով որեւէ պահանջ ներկայացնել, սակայն խոստացել է, որ հետագայում կարող է սուբսիդավորում իրականացնել: Թե որքանով այս խոստումն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում: