ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտահոգություններ գազի գնի վերանայման հարցի, բանկերի բարձր տոկոսադրույքների վերաբերյալ․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման մասին օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
 
 
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական հանդիպումից հետո գործարարներն առանձնազրույց են ունեցել վարչապետի հետ, որի ընթացքում մի շարք մտահոգություններ են առաջ քաշվել:
Մասնավորապես խոսվել է գազի գնի վերանայման հարցի, բանկերում տարվող բարձր տոկոսադրույքներով վարկային քաղաքականության խնդիրների մասին: Վարչապետը պարզաբանել է, որ կառավարությունն իրավասություն չունի բանկերին տոկոսադրույքների մասով որեւէ պահանջ ներկայացնել, սակայն խոստացել է, որ հետագայում կարող է սուբսիդավորում իրականացնել: Թե որքանով այս խոստումն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը»:
 
Կարդացեք թերթի այսօրվա համարում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular