ՀՀ իրավապահ համակարգում ստեղծվել ու գործում է հանցավոր համագործակցություն՝ բառիս ամենաքրեաիրավական իմաստով. Մ. Պողոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԺամանակ կար՝ Նիկոլն ասում էր՝«քննիչը, որ գործն անում են, տանում են դատարան, դատարանը ջուրն է գցում» ու լռում էր այն մասին, որ այդ ջուրը սարքվում էր իր ու իր օգնական/խորհրդականի աշխատասենյակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Երեկ 168.am կայքով տարածված տեսանյութը եկավ ապացուցելու, որ ՀՀ իրավապահ համակարգում ստեղծվել ու գործում է հանցավոր համագործակցություն՝ բառիս ամենաքրեաիրավական իմաստով։
Ո՛չ Աննա Վարդապետյանը, ո՛չ էլ որևէ քննիչ/դատախազ չունեն այն «քաշը», ինչի արդյունքում ողջ քրեաիրավական համակարգին կարողանան հրահանգներ իջեցնել։
Բանաձևը հետևյալն է՝ Նիկոլը հրահանգում է՝ այսուհետ բոլոր գործերով բոլոր գործողությունները համաձայնեցնում եք X-ի հետ, X-ը այսօրվանից Աննան է, նա է այս պահին պատրաստ գլխավոր ստրուկի դերին, ու այդ օրվանից Աննան ունենում է իր սեփական ստրուկները՝ ի դեմս ողջ «իրավապահ» համակարգի, քանի որ յուրաքանչյուր ստրուկ երազում է ոչ թե ազատության, այլ սեփական ստրուկներ ունենալու մասին...
Հ.Գ. «Աննա» անունը նիկոլի վրա չի գալիս ու չեմ զարմանա, եթե այժմ էլ քրեական գործ հարուցեն Աննա Վարդապետյանի ու «քննիչ» Արթուր Այվազյանի անձնական կյանքի միջամտության դեպքի առթիվ, դե սովոր են, որ դատավորին հրահանգ տալը դա հրահանգ տվողի անձնական կյանքի մի մասն է»,- գրել է Պողոսյանը: