Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը գաղտնի ճանապարհով կարողացավ հեռանալ ՀՀ նախագահի նստավայրից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց աննկատ հեռանալ ՀՀ նախագահի նստավայրից։ Այս մասին նստավայրի հետնամուտքի մոտ հավաքված ցուցարարներին հայտնեց ակցիայի կազմակերպիչներից մեկը` ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Ինչ–որ հետնամուտքով, ինչ–որ տնտեսական մուտքով, ինչ–որ գաղտնի ճանապարհով իրեն դուրս են բերել նախագահականից»,– ասաց նա։

Վարդանյանը հայտարարեց, որ հավաքի մասնակիցները շարունակում են մնալ փողոցում, մինչև իրենց վերջնական նպատակի իրականացումը` վարչապետի հրաժարականը։

«Սա մեսիջ է ՀՀ ոստիկանությանը, որ տեսնեն, թե իրենց ինչպես է օգտագործում, որ կարողանա իրենց թիկունքով տեղաշարժվել։ Սա մեսիջ է միջազգային հանրությանը, որ տեսնեն, թե ով է ՀՀ ղեկավարը։ Նա մեզ չի ներկայացնում, նա ՀՀ քաղաքացու հետ ոչ մի կապ չունի»,– ասաց Վարդանյանը։

Այս հայտարարություններից հետո ցուցարարները վերադարձան Բաղրամյան պողոտա։ Իսկ հավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ այսքանով ավարտում են այսօրվա ակցիաները։

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել էին ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։ 

Բանն այն է, որ Փաշինյանը մարտի 2-ին` Դիվանագետի օրը, խախտելով ՀՀ գործադիր իշխանությունում ձևավորված ավանդույթը, ԱԳՆ չէր այցելել։ Փոխարենը նա որոշել է ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպել այսօր։ Ընդդիմությունն էլ նախապես հայտարարել էր, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։ Կառավարության մասնաշենքի շրջակայքում մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր էին կուտակվել, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին դիպուկահարներ էին տեղակայվել։

ՀՅԴ համահայկական երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն ավելի ուշ հայտարարեց, որ Փաշինյանի հանդիպումը նախատեսված էր 12:30-ին, բայց նա ժամանել է դրանից մեկ ժամ շուտ։ Ցուցարարները երթով գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ այսօր կայանալու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց ԶՈւ գլխավոր շտաբի շուրջ ծավալված իրադարձություններից հետո։

Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ ՍրբազանՀանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվում
Ամենադիտված