Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասվում է -22 աստիճան ցուրտ. Հայաստանում այսպիսի ջերմաստիճան սովորաբար լինում է հունվարին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Armtimes.com-ը գրում է.

Ինչպես եւ կանխատեսվել էր, այսօրվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչեւ -22 աստիճան ցրտի:

Այս պահին Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Արցախում ամպամած է, առանձին հատվածներում թույլ ձյուն է տեղում: Մեզ հետ զրույցում «Հիդրոմետ» ծառայության տվյալները ներկայացրեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ցերեկը նույնպես բացասական ջերմաստիճաններ են գրանցվել: Օրինակ Գորիսում -4-ից չի բարձրացել, Լոռիում էլ էր շատ ցուրտ, Տավուշում էլ, Սյունիքում էլ:  Այդ հատվածներում ամպամածությունը վաղվանից կցրվի, եղանակը կպարզի, գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի»,- ասաց Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ մինչեւ նոյեմբերի 23-ը ներառյալ արկտիկական օդի ներհոսքը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը կիջնի: Երեւանում արդեն նոյեմբերի 23-24-ի գիշերները կգրանցվի -7-8 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին՝ հազիվ կհասնի +3+4 աստիճանի:

«Ու առհասարակ, առաջիկա 5 օրերին մենք գտնվելու ենք սիբիրական անտիցիկլոնի ազդեցության գոտում, որն արտակարգ ցրտեր է առաջացրել Ռուսաստանի սիբիրական հատվածում: Մոտ 3-4 հազար կիլոմետր տարածք գտնվում է անոմալ անտիցիկլոնի ազդեցության տակ, ջերմաստիճանը -40-45 է, որի հետեւանքով մի շարք դպրոցներ փակ են»,- ընդգծեց օդերեւութաբանը:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում եւս ջերմաստիճանը այդքան կնվազի՝ Սուրենյանը պատասխանեց. «Երեկ Հայաստանից մոտ 300 կմ հյուիսով անցել են մինչև -25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ: Ես նշել եմ, որ եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր, Երևանում -20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր: Դրանք ներխուժել են Վրաստան՝ առաջացնելով ուժեղ փոթորիկ: Երեկ գիշերը շատ ուժեղ փոթորիկ է եղել Վրաստանում, հսկայական վնասներ կան եւ ջերմաստիճանը արտակարգ նվազել է: Փառք Աստծո, դա մեզ շրջանցեց, բայց էլի ներթափանցում եղավ եւ օդի ջերմաստիճանը նվազեց»:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր են նման քամիներ՝ Գագիկ Սուրենյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ Վրաստան ներխուժելուց հետո այդ ճակատն անցել է:

Խոսելով առաջիկա 5 օրերի մասին՝ Սուրենյանն ասաց, որ ըստ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների առաջիկա 5 օրերին մեր երկրում առանց տեղումների եղանակ է կանխատեսվում:

«Ամպամածություն հիմնականում չի լինի, ջերմաստիճանի բարձրացում չենք կանխատեսում»,- վստահեցրեց նա:

Ի դեպ, մեր հարցին ի պատասխան օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը հայտնեց, որ ամենացածր ջերմաստիճանը վաղը գիշերը սպասվում է Աշոցքում (-22-23 աստիճան), Վարդենիսի հատվածում (մինչեւ -20):

«22-ի լույս 23-ի գիշերը կլինի ամենացուրտ օրը: Սպասվում է -22 աստիճան ցուրտ, որը նոյեմբերի համար բավականին անոմալ ջերմաստիճան է Հայաստանի դեպքում: Մեզ մոտ նման ջերմաստիճան սովորաբար լինում է հունվարին»,- ասաց Սուրենյանը:

Նա նաեւ հայտնեց, որ նոյեմբեր ամսվա վերջին բավականին լուրջ ցիկլոն է մոտենում մեր երկրի տարածքին Սկանդինավիայի շրջաններից, որի հետագիծն այս պահին ուսումնասիրվում է:

Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ)
Ամենադիտված