Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին ընտրությունները՝ Թուրքիայի եւ «նոր հայերի» մասնակցությամբ. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտե՞ք Ալիեւը ինչու է այդքան ցուցադրական լկտի պահում իրեն, մեր՝ ծուխը չմարած քաղաքներում, գյուղերում ձնագնդի խաղում, եկեղեցիների բակում թեյ խմում, մեր կառուցած դպրոցների կողքով ավտոդրայվ անում. որովհետեւ նոյեմբերի 10-ից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվել, ու Ալիեւն ինքը զարմանում է համահայկական անկարողության վրա. հանդուրժել մեկին, ով մսխեց ազգային բոլոր երազանքները։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որովհետեւ Երեւանում հնարավոր է, թեկուզ բերովի, թեկուզ վարչական լծակով հաջակցություն կապիտուլյանտի ու մի սերունդ զոհածի հանրահավաք անել։

Որովհետեւ 17-ի հարթակի ազդեցիկ հատվածին, երբ շաբաթներ շարունակ համառորեն հուշում ես, բացատրում՝ որն է ճիշտը, ինչ պետք է անել հաջողության համար, ու նրանք համառորեն չեն անում, դու հասկանում ես, որ նույնիսկ ա´յս պահին ոմանք անձնական կամ խմբակային շահերով են առաջնորդվում, ապագա ԱԺ-մանդատների կամ հնարավոր կոալիցիոն կառավարության փայերի հաշվարկի հոգեբանության մեջ են։

Ալիեւը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետեւ մենք կորստի ցավ չենք ապրում։ Մեր հավաքական միտքը եւ իրական աղետի ծավալները անհամապատասխան են։ Մենք ապրում ենք միջին կոմերսանտի փիլիոսափությամբ։

Ալիեւը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետեւ մենք սխալմամբ  «ժեխ» ենք անվանում չկրթված ու չքավոր մի խավի, այնինչ այդ բառն ավելի բնութագրական է մեր վերնախավերին։

Հետպատերազմական ընտրությունները

Քանի որ արագ արտահերթ ընտրությունների տարբերակն ավելի առարկայական է դառնում, կարեւոր է  հասկանալ այդ ընտրության հիմնական պարամետրերը.

Դրանք անցնելու են Ալիեւի եւ Էրդողանի անմիջական մասնակցությամբ։ Նման բան մեր ընտրական մշակույթում առաջին անգամ է լինելու։ Եվ նրանք փորձելու են իրենց քայլերով, հայտարարություններով եւ այլ գործիքակազմերով ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հայաստանյան քաղաքական վերնախավերը չունեցան լրջության բավարար աստիճան՝ հասկանալու համար, որ ընտրություններ պետք է անցկացվեն միայն այս ռիսկը չեզոքացնելուց կամ գոնե նվազեցնելուց հետո։

Առաջիկա ընտրություններին լինելու է նոր ընտրազանգված, որն առաջին անգամ ընտրություններին մասնակցելու է կազմակերպված, ինստիտուցիոնալիզացված՝ Նոր Հայաստանի հայը՝ հայ առանց պետության։ Այս մարդիկ միշտ եղել են, նույնիսկ՝ մեծ քանակով, ովքեր պետության եւ պետականության գաղափարները էվոլյուցիոն ոչ լիարժեք աճի պատճառով չեն ընկալել։ Բայց  նրանք միշտ եղել են ցաքուցրիվ։ Հիմա նրանք՝ «հայ՝ առանց պետության» իրական կազմակերպված ընտրազանգված են։

Ընտրություններն անց են կացվելու պետական համակարգի գրեթե 100 տոկոսանոց պարալիզացման պայմաններում։

Ի՞նչ սպասել գործող վարչապետի պայմաններում արագ, արտահերթ ընտրություններից։ Հավանականությունը, որ կհաջողվի ձեւավորել սոլիդ իշխանություն, որը կկայունացնի վիճակը, շատ փոքր է։

Ավելի հավանական է, որ պետության կազմաքանդման պրոցեսները չի հաջողվի կասեցնել, դրանք ինտենսիվորեն կշարունակվեն։ Եվ որոշ ժամանակ հետո, նոր պատմական իրողությունների եւ նոր ռիսկերի ներքո, կստեղծվի նոր իրականություն։

Սա է իրականության, մթնոլորտի եւ հեռանկարի համառոտ նկարագիրը, որի առկայությամբ մենք ուզում ենք գնալ արագ արտահերթ ընտրությունների։

Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ ՍրբազանՀանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվում
Ամենադիտված