Մուլտիպլիկատոր. «Իմ քայլի» գործունեությունը պետք է արգելվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Իմ քայլի» գործունեությունը պետք է արգելվի, իսկ իշխանության գտնվող անձինք երկար տարիներ չպետք է բարձր պետական պաշտոններ ստանձնեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:
Նրա խոսքով՝ իշխանության ներկայիս ներկայացուցիչներն ապագայում իրենց օրակարգն առաջ տանելու հնարավորություն չպետք է ունենան: «Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը: Չգիտեմ՝ ինչ կլինի ինձ հետ, եթե իմանամ, որ նրանք կրկին հայտնվել են խորհրդարանում»,-ասաց Սահակյանցը:
Նա քաղաքացիներին կոչ արեց չլքել երկիրն ու պայքարել Հայաստանում իրենց ապագայի համար: Այդպես նա մեկնաբանեց հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի՝ երկրից հեռանալը: Ընդ որում, նա չդատապարտեց շախմատիստի քայլը՝ դրան ըմբռնումով մոտենալով:
Մուլտիպլիկատորը նկատեց, որ ժամանակն անցնում է, եւ դա ձեռնտու չէ ընդդիմությանն ու Հայաստանի բնակիչներին: Նա էլ ավելի ակտիվ քայլեր եւ գործողություններ է սպասում իր հայրենակիցներից: