ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մուլտիպլիկատոր. «Իմ քայլի» գործունեությունը պետք է արգելվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլի» գործունեությունը պետք է արգելվի, իսկ իշխանության գտնվող անձինք երկար տարիներ չպետք է բարձր պետական պաշտոններ ստանձնեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:

Նրա խոսքով՝ իշխանության ներկայիս ներկայացուցիչներն ապագայում իրենց օրակարգն առաջ տանելու հնարավորություն չպետք է ունենան: «Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը: Չգիտեմ՝ ինչ կլինի ինձ հետ, եթե իմանամ, որ նրանք կրկին հայտնվել են խորհրդարանում»,-ասաց Սահակյանցը:

Նա քաղաքացիներին կոչ արեց չլքել երկիրն ու պայքարել Հայաստանում իրենց ապագայի համար: Այդպես նա մեկնաբանեց հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի՝ երկրից հեռանալը: Ընդ որում, նա չդատապարտեց շախմատիստի քայլը՝ դրան ըմբռնումով մոտենալով:

Մուլտիպլիկատորը նկատեց, որ ժամանակն անցնում է, եւ դա ձեռնտու չէ ընդդիմությանն ու Հայաստանի բնակիչներին: Նա էլ ավելի ակտիվ քայլեր եւ գործողություններ է սպասում իր հայրենակիցներից:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular