Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու․ Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի ընտրությունների օրը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, օրենքով սահմանված կարգով, իր կարծիքը կարտահայտի։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանի կողմից հայտարարություն անելը դեռևս չի նշանակում, որ կա ընտրություն։ Շարմազանովը նաև ընդգծել է, որ Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, ունի անելիք և ասելիք։
www.shantnews.am